Փիթսբուրգում տեղակայված Argo AI-ը ստեղծվել է Բրայան Սալեսքիի (գլխավոր գործադիր տնօրեն) և Փիթեր Ռենդերի (գլխավոր օպերացիոն տնօրեն) կողմից, որոնք ավելի վաղ ինքնակառավարվող ավտոմեքենաների հարցերով զբաղվում էին Google-ում և Uber-ում։
ԱՄՆ-ի ամենահանրահայտ տունը;
2016 թվականի ընթացքում Հայաստանում արտադրվել է 1 մլն 441.8 հազար լիտր վիսկի։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի ցուցանիշների համեմատ արտադրության ծավալներն աճել են 23.2 տոկոսով։
UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է Մեյվեյզերի խոսքերը ՄաքԳրեգորի հետ հնարավոր մենամարտի մասին:
Audi ընկերությունը ներկայացրել է RS 3 Sportback մոդելը: Ավտոմեքենան հանդերձված է 400-ուժանոց հնգագլան շարժիչով, որն ամենահզորն է սերիականների մեջ: Ավտոմոբիլի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա Ժնևի Միջազգային ավտոսալոնում:
«Եթե այդ կոնտեքստում լինեին հայտարարութունները, բնական է՝ մենք Վրաստանի հետ քաղաքական, դիվանագիտական խնդիրներ կունենայինք: Ես չեմ կարծում, որ Վրաստանը նման քայլի կարող է գնալ, թեկուզ ակնարկի տեսքով, որովետև մենք Վրաստանի հետ նման խնդիր չունենք»:
Ձյան տեղումներով պայմանավորված՝ Երևանի փողոցներն այսօր կրկին կաթվածահար վիճակում են. գրեթե ամենուր անվերջ թվացող խցանումները գագաթնակետին են հասել հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում:
2008 թվականի համեմատությամբ նվազագույն աշխատավարձը բարձրացել է ԵՄ-ի բոլոր մասնակից երկրներում, բացի Հունաստանից, որտեղ այն կրճատվել է 14 տոկոսով, նշում է «Եվրոստատ»-ը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ավստրիան, Դանիան, Իտալիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պարզապես նվազագույն աշխատավարձ հասկացություն չկա:
Ռուսաստանի ռազմա-մարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանը հայտարարվել է III ձմեռային զինվորական խաղերի դեսպան:
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ նախկին աշխատակցուհին նշում է, որ նախկինում ընկերությունը միշտ ժամանակին է վճարել աշխատավարձերը. «Բայց երբ նախարարը փոխվեց, քավոր-սանիկ խառնեցին, բերեցին մի ապիկարի նշանակեցին տնօրեն, որը քանդեց հիմնարկը: Այսինքն՝ երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինեց Սամվել Բեկչյանը, ընկերությունը սնանկացավ, ապա՝ լուծարվեց»:
Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ներթափանցման դեմ մշակված նոր օրենսդրական նախագիծը կանխարգելիչ նշանակություն կունենա:
Պաշտոնական Անկարան դեռևս չի կարողանում հաստատել իր մասնակցությունը փետրվարի 15-16-ը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլին:
Պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ: Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 229 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազ մել է 14.6)։
Փետրվարի 13-ի երեկոյան Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը: Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին տոնի կարևորության ու առանձնահատկությունների մասին, անդրադառնալով նաև Տեառնընդառաջի տոնական սեղանի ուտեստներին:
Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը հայտարարել էր, որ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, իսկ Հրանտ Բագրատյանի հետ կապված բոլոր հարցերին կպատասխանեն երեկոյան վարչության ընդլայնված նիստից հետո:
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը մտադիր է պահպանել իր նախորդի՝ Միշել Օբամայի բանջարանոցը, որը գտնվում է Սպիտակ տան այգում, գրում է Time-ը։
«Մոնակոն» իր նախկին ֆուտբոլիստի հաջորդ գոլի դեպքում կարող է հաճելի բոնուս ստանալ:
«Ադրբեջանի վարչական խնդիրներից մեկն այն է, որ ասում է՝ ցանկացած պարագայում մեկ շաբաթում կարող է հարցերը լուծել ռազմական ճանապարհով: Մինչ ապրիլ, որպես փոխզիջում, ներկայացնում էին պատերազմը չվերսկսելը: Նրանց տրվեց այդ մեկ շաբաթը, բայց ոչնչի չհասան. Պայմանավորվածությունը տապալվեց Ադրբեջանի անկանոնության պատճառով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«22 տարի Ադրբեջանը պատրաստվել է ապրիլին, վերջին 3-4 տարիներին ծախսվել է 20 մլրդ դոլար, բավականին շատ զինամթերք է ձեռք բերվել, հավանաբար աշխատել են նաեւ այլազգի խորհրդականներ»:
Հայաստանում 2017 թվականի հունվարին, նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 1,7 տոկոսով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վանաձորի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Թալինի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Իսպանիայի առաջնության օրնքների՝ թիմին կարող են միանալ ֆուտբոլիստներ, ովքեր ունեն ազատ գործակալի կարգավիճակ կամ հանդես են գալիս առաջնությունում:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանից մի նամակ եմ ստացել, որտեղ դպրոցականը բարձրաձայնում է առարկայական օլիմպիադաներում տեղ գտած կեղծիքների ու ամենաթողության մասին:
Ձկան յուղն օգտակար է, քանի որ A և D վիտամիններ է պարունակում։ A վիտամինի շնորհիվ ձկան յուղն օգտակար է մազերի, եղունգների և մաշկի համար։ Այս վիտամինի անբավարար քանակի նշաններ են մաշկի, մազերի չորությունը, եղունգների շերտավորումը։ Վիտամին D-ն հանգստացնում է նյարդային գրգռվածությունը, մկանների ջղաձգումների հակումը, նպաստում է, որ կալցիումն ու ֆոսֆորը հասնեն բջիջներին։
Փետրվարի 13-ին, ժամը 17:27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում դի կա, ոստիկանությունը դեպքի վայրում է. դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ 17.01.2017թ.-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Մաշալյանը հրապարակել է իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:
Մամուլի ասուլիսի ժամանակ Անտոնիո Կոնտեին խնդրել են մեկնաբանել Ժոզե Մոուրինիոյի բառերը, ով շաբաթ մեղադրել էր «Չելսիին» պաշտպանական ֆուտբոլ խաղալու մեջ:
«Մեր գերխնդիրը բիզնեսին չխանգարելն է, բիզնեսի ճանապարհին չկանգնելը, այդ իսկ պատճառով, կարող եք կամայական հարթակի վրա բարձրաձայնել այն խնդիրը, որը խոչընդոտում է, որը ձեր նեղ տեղն է՝ բիզնեսը զարգացնելու համար: Երկրի զարգացումը, շարժիչ ուժը դուք եք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Դիակ՝ հյուրանոցում: