Բաժիններ՝

Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներ մատակարարել

Ռուսաստանը կարող է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել մոտ 10 Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ, 2019 թվականին առաջին մատակարարումները կարող են կազմել երկուսից մինչև չորս օդանավ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

«Խոսքը վերաբերում է հինգ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տասից ոչ ավելի ինքնաթիռների մատակարարմանը: Սկզբում կմատակարարվի երկուսից մինչև չորս ինքնաթիռ: Եթե այս տարի մենք կազմենք համապատասխան ծրագիր, դրա համար լուծում գտնենք, ապա, հաշվի առնելով արտադրության ցիկլը, մատակարարումը լավագույն դեպքում կսկսվի 2018 թվականի վերջին-2019-ի սկզբին: Կարծում եմ՝ ավելի իրատեսական կլինի 2019 թվականը, որովհետև թե՛ 2017, թե՛ 2018 թվականի պլանները կատարված են պատվերների և համալրող մասերի մատակարարման տեսանկյունից»,-պատմել է նախարարը:

Sukhoi SuperJet 100-ը ռուսական մերձմայրուղային մարդատար հանրանավ է 98 ուղևորների մինչև 4,4 հազար կիլոմետր տեղափոխելու համար: Ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել է 2008 թվականի մայիսին, առևտրային շահագործման է հանձնվել 2011 թվականին: Ինքնաթիռը հավաքվում է Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս