Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հեշտությամբ կհաղթահարի անցողիկ շեմը` 7%:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով բողոքը։
Անգլիայի գործող չեմպիոնը 24 տուրերից հետո զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:
Փետրվարի 7-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը տարեսկզբի աշխատանքային հանդիպումների շրջանակում խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Փետրվարի 7-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2008թ. նոյեմբերի 12-ին ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ-ում` 2009թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ։ Ֆինանսական ճգնաժամն այն ժամանակ աշխարհում արդեն իր սև գործն արել էր, սակայն Հայաստանի տնտեսության վրա դեռ ամբողջ թափով չէր ազդել։
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ջուլի Բիշոփը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Միության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Հանրապետությունում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշում է ընդունել:
Ուեսթն այդ քայլին է դիմել ներգաղթի քաղաքականության խստացման օրենքի պատճառով, որն արգելում է առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների մուտքնԱՄՆ, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի այլ գործողությունների պատճառով:
Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չունի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ սփյուռքի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության նախարարները և Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
«Տոտենհեմի» դարպասապահը մադրիդցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է:
«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է առավելագուն չափ սահմանվի, որ տարեկան որոշակի գումարից ավելի չլինի տուգանքը, այլապես կարող է աբսուրդային իրավիճակ լինել, որ 12 հազար դրամ վճարի փոխարեն՝ 50 հազար դրամ տուգանք վճարի վարորդը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել կրճատել թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի կազմը:
Առաջարկում ենք հրաշալի շիճուկի բաղադրատոմս, որն արագացնում է մազերի աճն ու լավացնում է դրանց որակը: Այլևս ոչ մի մազաթափություն: Շիճուկի բաղադրության մեջ մտնում են հնագույն բուսական յուղեր, որոնք խթանում են մազերի ֆոլիկուլների աշխատանքն ու աճը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, որի արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, Շ.Գալստյանին վիրավորելու վերաբերյալ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Սպանության և գողության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 30.01.2016թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:
Չկա մի տարի, որ համալրումներ չլինեն և՛ ձեռագրերի, և՛ մատենագրերի առումով: Ներկայում էլ այդ գործընթացի մեջ ենք: Նոր ջուղայի հին ընտանիքներից մեկը, 17-րդ դարի վերջին հաստատվում է Իտալիայում, հսկայական միջոցների տիրապետելով, ունենում է շատ մեծ առևտրատնտեսական գործունեություն:
«Տեղափոխություն Չինաստա՞ն: Ո՞վ գիտի: Եթե մի պահ ես հասկանամ, որ չեմ կարող խաղալ Եվրոպայում, ապա կգնամ MLS: Այդպիսին են իմ պլանները տվյալ պահին: Բայց ինչ-որ բան կարող է փոխվել»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
«Նպատակն է բարձրացնել հիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը, նպաստել ֆինանսական միջնորդության ավելացմանը, ամրապնդել ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը»,- ասաց Ներսես Երիցյանը:
«Ոչ թե նոտա է պետք հղել, այլ ուկրաինական կողմի հետ պարզապես պետք է մշտական քաղաքական կոնսուլտացիաների ձևաչափ ձևավորել և նման հարցերը լուծել բարիդրացիության պայմաններում, որի հիմքերն ավելի քան կան»։
Հայաստանում քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Եվրամիությունը չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, քանի որ Մինսկի համաձայնագրերը չեն իրագործվում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, տեղեկացնում է «Լեհական ռադիոն»։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի սպանված զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովին հետմահու շնորհել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում։
Այսօր ԱԺ-ում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխությունների ներկայացման ժամանակ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն առանձնապես ընդգծեց խնայողության ունակության կարևորությունը` շեշտելով, որ մարդկանց պետք է կրթել, որ ավելի շատ խնայեն, ոչ թե մի տեղից պարտք վերցնեն` հիպոթեքի կանխավճար տալու համար: Եիցյանի կարծիքով` խնայողությունը ոչ թե երկրի հարստությունից է կախված, այլ` մշակույթից, և ցանկության դեպքում կարելի է լավ էլ խնայել:
«Ես ներողություն եմ խնդրում, որ հանձնաժողովում քննարկման չեմ գալիս, չեմ գալիս, որովհետև անիմաստ եմ համարում, ասենք-չասենք՝ ոչինչ չի անցնում։ Եթե մենք ասում ենք, որ վարկառուն կարող է այս վարկը շուտ մարել, մենք պետք է դա գրենք, ինչը գրված չէ։ Ինձ թվում է՝ այս օրենքները գրելիս, ոնց որ կանչեք մի կաշառակեր դատավորի, ասեք՝ ո՞նց գրենք, որ, եթե այս գործով դատարան գան, դու ինչ ուզենաս՝ անես։ Այդպես էլ գրում եք»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ չի էլ թաքցրել Եվրամիության ու Ադրբեջանի բարդ փոխհարաբերությունները լրագրողներից։
Դեռևս Ուկրաինայում խաղալու տարիներին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Լիվերպուլի» դիտակետում էր: Անգլիական ակումբը լրջորեն հետաքրքրված էր Հենրիխով, և ըստ շշուկների՝ մի քանի անգամ կապվել է Մխիթարյանի գործակալ Ռայոլայի հետ: