
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-12-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 9-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, 9-10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-12-ը սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Երևան քաղաքի փետրվարի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.10C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.10C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.70C