
Ռոբերտ Արզումանյանը խզել է պայմանագիրը «Ամկար»-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը պաշտոնապես հեռացել է ռուսական «Ամկար» ակումբից:
Պերմի «Ամկար» ակումբը և Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը:
Արզումյանը «Ամկար»-ին էր միացել է2015 թվականին և մասնակցել է 13 խաղի: 2016 թվականին Արզումանյանը վարձավճարով հանդես էր գալիս Կարագանդայի «Շախտյոր»-ում: