Պետական գույքի կառավարման վարչության Աճուրդի կենտրոնում 2017թ. ընթացքում` 17.02. դրությամբ, վաճառքի էր ներկայացված 350 լոտ, որից 282-ը՝ տրանսպորտային միջոց, 62-ը՝ այլ շարժական գույք, 6-ը՝ լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների անշարժ գույք: Ներկայացվածներից վաճառվել է 177 լոտ, որից 138-ը՝ փոխադրամիջոց, 40-ը՝ այլ շարժական գույք, 2-ը՝ լուծարման ընթացքում գ տնվող ընկերությունների գույք:
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով ներկայումս գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը», ասել է, որ «Արքայական ակումբ» վերադառնալը չի մտնում իր պլանների մեջ: Պորտուգալացի մասնագետն ամբողջովին կենտրոնացած է իր խնդիրների վրա «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում Է պլանային վերազինումը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացված նմուշներով: Ընթացիկ տարում ռազմակայանում նոր սպառազինության բաժինն ավելացել է մինչեւ 60 տոկոս:
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացավ «Սենթ Էթյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Բենզեմային դուր չի գալիս իր դրությունն ակումբում և երկրպագուների վերաբերմունքը, որոնք հաճախ են քննադատում իրեն: Գործարքը կարող է իրականանալ 2017թ. ամռանը:
«Ես ընդդիմության նախընտրական ծրագրերը չեմ մեկնաբանում։ Մեկնաբանելու եմ միայն իշխանությունների՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ծրագրերը»
Բրիտանացի գիտնականները նշել են տղամարդկանց եւ կանանց ընկերության գլխավոր տարբերությունը: Ուսումնասիրության մասին Գիտության զարգացմանն աջակցման ամերիկյան ասոցիացիայի ամենամյա ժողովում պատմել Է դրա առաջատար հեղինակՌոբին Դանբարը՝ Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա), տեղեկացնում է The Guardian-ը:
Փետրվարի 22-ին Ռուսաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնն իր հիմնադրամի երեկույթին կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը:
Դաշինքն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Դաշինքում ընդգրկված են «Հայ ազգային կ ոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները:
Սիրիական ընդդիմության բարձրագույն կոմիտեն իշխանության ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել:
Խուբուան նշել է, որ վրացական կողմն այս նպատակով ստիպված չի լինի էլեկտրաէներգիա գնել մերձակա հարեւաններից, քանի որ ջերմաէլեկտրակայաններն աշխատում են: «Հնարավոր է ոչ մեծ հզորություններ ստացվեն Հայաստանից»,- ասել է նա:
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում ընթանում է «Սենթ Էթյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման առաջին խաղակեսը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը «Պորտուի» և «Յուվենթուսի» միջև կանցկացվի առանց Լեոնարդո Բոնուչիի մասնակցության: «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել և բացատրել է ֆուտբոլիստի բացակայությունը:
Վերոհիշյալ համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացուն տրամադրելու է առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն վերը նշված ուղղություններով::
Հայաստանում քաղաքական ապաստան հայցած Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ թալիշ Շահին Միրզոևը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում իր հարազատներին խնդրել է չանհանգստանալ իր համար, քանի որ Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում:
«Մեզ հավաստեցին, որ Իրանը շահագրգռված է մոտ ժամանակներս 12 Sukhoi Superjet 100 ինքնաթիռների ձեռքբերմամբ»,- ասել է նա:
2016 թվականի ընթացքում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալից 24.4 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկին, 21.8 մլրդ ՀՀ դրամը՝ Համաշխարհային Բանկին: Հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, Ասիական Զարգացման Բանկը Հայաստանի շինարարության ոլորտ ուղղվող վարկային միջոցներն ավելացրել է 38%-ով, իսկ Համաշխարհային Բանկը՝ 31%-ով:
2017 թվականի փետրվարի 21-ին Նոր Նորքի բնակչուհի Ն.Արշակյանից ահազանգ է ստացվել, որ շենքի մուտքում գող են բռնել:
Տևեսը Չինաստան է տեղափոխվել 2016թ. դեկտեմբերին և դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում այսօր տեղի կունենա «Սենթ-Էթիեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է տարբեր մարզերի 12 համայնքների ղեկավարների, որոնք 2016 թվականին ապահովել են համայնքների սեփական եկամուտների աճ և նույնը նախատեսել են նաև 2017 թվականին:
Լյարդ և լեղապարկ։ Հիվանդը հակված է կարծել, թե դրա պատճառը նստակյաց կենսակերպն է, մկանների լարվածությունը։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը վստահ չէ, որ իր թիմը գնդակ բաց չի թողնի: «Այս հակամարտությունում դեռ ամեն ինչ առջևում է: Մենք խաղացինք անհավանական թիմի հետ, և ես շատ գոհ եմ արդյունքից, որը մեզ վատ շանսեր չի տալիս: Կցանկանայի տեսնել, թե քանի թիմ կկարողանար գնդակ բաց չթողնել «Մոնակոյի» դեմ խաղում:
Արցախի ժողովուրդը, 1991թ. ստեղծելով հանրապետություն, արդեն կիրառել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ ողջունելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Մենք չենք ասում՝ մենք այսպես գնում ենք, հետո ղուշ ու գիր կգցենք, կտեսնենք՝ էդ 100 հոգուց ով կանցնի պառլամենտ։ Կուսակցություն կա, 300 հոգանոց ցուցակ է ներկայացնում, դրանով պարծենում է։ Հաստատ Հանրապետականի չափ ոչ մեկը չէր կարող ներկայացնել, բայց մենք արհեստական ուռճացման ճանապարհով չենք գնացել, և այսպես ավելի արդյունավետ է, որպեսզի նաև ավելի անկեղծ լինենք ընտրողի հետ»։
Կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գումարի և ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործը 15.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը դիմելով բոլոր ժողովրդավարական ուժերին կոչ է անում համախմբել և հայտնել իրենց դիրքորոշումը Ադրբեջանում աստիճանաբար խորացող բռնապետության և իշխող կլանի կամայականությունների վերաբերյալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող մի քանի անճշտությունների պատճառով, եթե դրանք չուղղվեն, մերժել ամբողջ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրանցումը։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, նման վտանգ դաշինքին չի սպանում։