Փարիզի ոստիկանությունը մայրաքաղաքի մի բնակչուհու 68 եվրո է տուգանել այն բանի համար, որ նա գիրք է թողել փողոցում:
Վարկանիշային աղյուսակը կազմվում է ոչ թե միայն այցելությունների թվի հիման վրա, այլ հաշվի են առնվում մի շարք այլ չափանանիշներ
Բնակարանային գողությունը բացահայտվեց: Գողը հարևանն էր:
Չրերը բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն, որոնց մասին գիտեն քչերը։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ երբեք չի վերադառնա «Բարսելոնա», որին մարզել է 2008-2012թթ.:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Լատվիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Բելգիայի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
75-ամյա ճապոնացի տղամարդը տարբերվում է բոլորից. նա նկարում է հաշվարկներ կատարելու համար նախատեսված MS Excel համակարգչային ծրագրի միջոցով։
Անվտանգության և ռազմական գործիչների շրջանակում Հարվարդը մեծ համբավ ունի: Նա մտերիմ հարաբերությունների մեջ է պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի հետ: Նրանք միասին ծառայել են այն տարիներին, երբ Հարվարդը զբաղեցնում էր ԱՄՆ-ի ռազմական ուժերի կենտրոնական շտաբի տեղակալի պաշտոնը, որը համակարգում է նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան բանակի գործողությունները:
Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովին մասնակցելու համար Գերմանիայի Դաշնային հանրապետություն մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։
Դեկտեմբերը և հունվարն ակումբի համար դարձան աշխատանքի վատագույն շրջան: Դեկտեմբերին մենք բաց թողեցինք ֆուտբոլիստներին և ստացանք կոշտ օրացույց, և դուք տեսաք ֆիզիկական վիճակի տարբերությունը:
«Հակամարտությունը չի կարգավորվում ոչ թե այն պատճառով, որ չկան հանդիպումներ, չկան բանակցություններ, լավ չեն աշխատում համանախագահ երկրների դիվանագետները, չկան կարգավորման հստակ և կողմերին բավարարող տարբերակներ, այլ այն, որ հակամարտող երկրների ոչ իշխանությունները, ոչ հասարակությունները դեռ պատրաստ չեն փոխզիջումների»։
Մրցումային երկրորդ օրը մրցեցին չորս քաշային կարգերում:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը`մայիսի 13-ին: «Եվրատեսիլ» երգի մրցույթում 2016 թվականին հաղթել է Ուկրաինան ներկայացնող հայազգի երգչուհի Ջամալան:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է թողնել իր պաշտոնը:
Փետրվարի 13-17-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկայում շուկայում բանկերի կողմից գնվել է 69,956,812 դոլար 485.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է այս մրցարջանում մանչեսթերյան ակումբի խաղի մասին և նշել է, որ նորեկները շատ են փոխել թիմի խաղը:
Իրանը, որի ընդերքում են գտնվում աշխարհում բնական գազի ամենամեծ պաշարները, միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված գործարքից հետո Թեհրանը փորձում է գրավել արտասահմանյան ներդրողների։ Սակայն Դոնալդ Թրամփի կողմից որդեգրած կարծր դիրքը հարցականի տակ է դնում Իրանում ներդրումներ կատարելու հնարավորությունը։
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր «Մոսկվա» կինոթատրոնում:
«Տարօրինակ էլ կլիներ, եթե ՌԴ-ն թույլ տար, որ Հայաստանը շեղեր իր ուղին։ Դրեք ձեզ ՌԴ-ի տեղը. ահա ձեր ռազմավարական դաշնակիցը որոշում է փոխել ուղղությունը, դուք ի՞նչ կանեիք։ Բայց ես չեմ կարծում, որ դա էր գլխավոր ու կրիտիկական փաստարկը։ ՀՀ-ն սպասում էր, թե որ կողմն ավելի շահավետ առաջարկ կանի առաջին հերթին` անվտանգության հարցում»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքակնի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակիչը՝ վատառողջ լինելու պատճառով:
Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանվել է 392,1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազայից տեղեկանում ենք, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 53 տոկոսով:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամներին:
Վաշինգտոնը ռազմական կապեր է պահպանում Սիրիայի կոալիցիոն ուժերի հետ, որի կազմում են ինչպես արաբական, այնպես էլ քրդական զինված կազմավորումներ: Կոալիցիոն այս ուժերն ամենարդյունավետն են պայքարում ԴԱԵՇ-ի դեմ: Ամերիկյան և եվրոպական հատուկ զորքերի և օդային ուժերի օգնությամբ կոալիցիոն այս զորքերը կարողացել են մոտենալ ԴԱԵՇ-ի ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքային:
«ԼՂ հակամարտությունը չեն տեղափոխում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կոնտեքստ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագային և դրա ազդեցությանը տարածաշրջանային հակամարտությունների վրա:
Կաթվածն աշխարհում մահացության ամենատարածված պատճառներից մեկն է։ Setmar.ru կայքը գրում է, որ հնարավոր չէ հիվանդությունը կանխարգելել 100 տոկոսով. այն կարող է ախտահարել ցանկացած տարիքի անձի օրգանիզմը, բայց տարիների ընթացքում առաջացման հավանականությունը մեծանում է։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է շարունակել կարիերան Չինաստանում:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը հանդես է եկել ճառով, որում փորձել է տարհամոզել բրիտանացիներին, որոնք հանրաքվեում քվեարկել են Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին, տեղեկացնում է հղում անելով BBC-ին:
«Ինձ հասանելիք ծառայողական մեքենան ինչ-որ պահի իմ որդին է վարել, դեպք էր եղել, 15, 17 տարի առաջ էր, վթարի ենթարկված այդ տղան ոտքն էր վնասել, հետո մենք օգնել ենք իրեն ամեն ինչով, ապաքինվել է։ Ինձ հասանելիք մեքենան էր, իմ տղան էր վարել»,- ասաց նա` այդպես էլ չպարզաբանելով, թե ինչու էր իր ծառայողական մեքենան իր որդին շահագործել, ինչն օրենքով չի թույլատրվում։
Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ