Մասնագետների միջազգային խումբը՝ Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի գիտնականների գլխավորությամբ, ներկայացրել է վիթխարի քվանտային համակարգչի կառուցման պլան, որը պետք է դառնա ամենահզոր հաշվողական սարքն աշխարհում: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Science Advances հանդեսում:
Ես չեմ զարմացել, որ Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Australian Open-ը: Նրանից միշտ կարելի է սպասել ամենաբարձր մակարդակի խաղ, երբ նա առողջ է:
«Այդ հատվածից կրակ էր դուրս գալիս։ Հետո երրորդ անգամ արդեն ձեռքով խփեցի ու ամբողջությամբ բացվեց և կրակի մեծ ճնշումը ինձ դուրս շպրտեց։ Ես կարողացա ինձ պահել, չընկա տանկի վրայից և անմիջապես ընկերոջս մասին մտածեցի, որպեսզի հանեմ նրա դին, որ գոնե չայրվի։ Այդ պահին ինձ թվում էր, թե մահացել է, բայց տեսա, որ շարժում է ձեռքերը ու արդեն ոչինչ չէի մտածում, միայն նրան փրկել ու միտքն էր գլխումս»։
Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:
Մեծ Բրիտանիայի Նորտ Յորքշիրի կոմսության բնակչուհին 115 կիլոգրամ քաշ է գցել իր երեխաների ծնվելուց հետո եւ դարձել սոցիալական ցանցերի աստղ: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին, չնայած այդ քայլին չգնալու վերաբերյալ միջազգային բազմաթիվ կոչերին:
Դատեք ինքներդ` դրամական արտահայտությամբ արտահանման աճը կազմել է մոտ 300 ԱՄՆ դոլար։ Բավարա՞ր է այն, թե՞ ոչ. այս հարցը մի կողմ թողնելով` տեսնենք, թե ինչ ապրանք ենք արտահանել այդ գումարի չափով։ Ամենամեծ բաժինն արձանագրել է «թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքատեսականին։
Այսօր`ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Արամ Վարդանյանը իրեն պատկանող Renault մակնիշի 34 DN 889 համարանիշի ավտոմեքենայով Մարգարյան 2-րդ նրբանցքի 27 շենքի մոտից դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և ընդհարվել նշված վայրում գտնվող ավտոտնակին:
Եվրոպական միությանն անհրաժեշտ են ԱՄՆ-ի հետ հնարավորինս ջերմ հարաբերություններ:
«Տորինոյի» դարպասապահ Ջո Հարթը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Չելսի»:
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պղնձի խտանյութի արտադրության ծավալը կազմել է 388,5 հազար տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 23,1 տոկոսով:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Դամասկոսում ՌԴ դեսպանության նկատմամբ կրակոցների հանդեպ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը ՄԱԿ-ի բանաձևի խախտում է համարել:
ԱՄՆ-ում հանրաճանաչ Nordstrom հանրախանութների ցանցը որոշել է հրաժարվել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի ֆիրմայի նորաձեւ ապրանքները գնելուց: Այդ ապրանքները ներառված չեն հերթական սեզոնի տեսականու մեջ, որը բացվելու է ընթացիկ տարվա աշնանը:
«Ադրբեջանը փորձելու է օգտագործել իր սեփական լծակները, իսլամական սոլիդարության հետ կապված լծակները, այդ թվում նաև՝ շանտաժի լծակը, որ իրենք ավելի են ակտիվացնելու Իսրայելի հետ համագործակցությունը, բայց դա քաղաքականություն է»:
Այսօր Գյումրի այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի:
Սնդդի անվտանգության պետական ծառայությունը ամբողջ հունվարն աշխատել է արտակարգ ռեժիմով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիա Ֆրիլանդը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ «եթե հանկարծ «Չելսին» չդառնա Անգլիայի չեմպիոն, ապա դա կլինի միայն «կապույտների» մեղքը»: «Մենք չափազանց շատ ենք հետ մնում:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առթիվ 2017 թվականի հունվարի 28-ին և 29-ին Բեռլինի «Սոֆիտել» հյուրանոցում տեղի ունեցավ Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը: Համագումարի կարգախոսն էր` ՄԻԱՑՅԱԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ:
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պահածոների արտադրության ծավալը կազմել է 14 հազար 543.5 տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 30.3 տոկոսով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը:
Վալերի Կարբալևիչի խոսքով՝ Բելառուսը Ռուսաստանից հավելյալ արտոնություններ է ցանկանում կորզել էներգակիրների ոլորտում, իսկ Ռուսաստանն օբյեկտիվորեն չի կարողանում բավարարել այդ պահանջները՝ գտնվելով տնտեսական ճգնաժամի փուլում։
Հեռացնում է բորբոքումը։ Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է բորբոքային հիվանդությունների դեպքում։ Դրա համար հարկավոր է 2 թեյի գդալ մանրացրած կեղևի վրա 1 բաժակ տաք ջուր լցնել, տաքացնել գոլորշու վրա 30 րոպե, սառեցնել։ Թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, 50 գրամ։
Ֆուտբոլում 21 անհավանական տարիներից հետո ես որոշեցի, որ հիմա ամենահամապատասխան ժամանակն է, որպեսզի ավարտեմ պրոֆեսիոնալ կարիերաս:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 3-ին այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: Այս մասին տեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Ադրբեջանցի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն ձերբակալված է, տարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացին համացանցում հայտարարություն էր տեղադրել՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով վարորդ աշխատելու պատրաստակամության մասին, ինչի կապակցությամբ նրան է զանգահարել դատապարտյալը ՔԿՀ-ից, ներկայացել որպես գործարար և բարձր վարձատրությամբ վարորդի աշխատանք առաջարկել։