Մերձմոսկովյան Խիմկիում ընթանում է Fight Nights խառը մենամարտերի մրցաշարը, որտեղ Ռուսաստանը ներկայացնում է հայազգի Վարդան Ասատրյանը:
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն և կանադացի ռեփեր Դրեյքը Brit Awards-ի մրցանակ են ստացել որպես լավագույն արտասահմանյան կատարողներ: Լավագույն արտասահմանյան խումբ է ճանաչվել ամերիկյան A Tribe Called Quest-ը: Միջազգային անվանակարգերում երեք հաղթողներից ոչ մեկը չի ժամանել մրցանակաբաշխությանը: Դրեյքը տեսանյութ է պատրաստել, որում շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին:
Հարձակողական ոճի կիսապաշտպանը, ով «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 117 հանդիպում, կշարունակի պաշտպանել ակումբի գույները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2016 թվականը այնքան էլ հաջող տարի չի եղել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների համար։
«Եթե իմանայի, հաստատ կփախչեի ու կգայի: Ինձնից թաքցրել են, կարդացի ու չէի հավատում, նույնիսկ կողքիս զինվորին եմ տվել, որ մեկ անգամ էլ նա կարդա: Զանգեցի տուն, ծնողներս ասացին՝ այդպիսի բան չկա, Աղասին արձակուրդ է գալու, ես էլ ասացի՝ ինչ եք խոսում, ինչ արձակուրդ: Զանգեցի քրոջս, չխաբեց, ճիշտն ասաց»:
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ արդեն իսկ մոռացել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած պարտությունը:
«Հայաստանը ձգտում է օգտագործել իր հնագույն ժառանգությունը, որը ներառում է եգիպտական բուրգերից էլ ավելի վաղ քաղաքակրթություն, ինչպես նաև գինեգործական հարուստ ավանդույթները՝ առաջ մղելու զբոսաշրջության ոլորտը». Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին գրել է «Financial Times» խմբի «fDi Magazine» պարբերականը: «fDi Magazine» -ի գլխավոր խմբագիր Քորթնի Ֆինգարը Հայաստանում հյուրընկալվել էր դեկտեմբերի 1-2-ը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համագործակցության ձևը և մակարդակը թելադրում են աշխարհագրությունը, գլոբալ և տարածաշրջանային քաղաքականությունը, իսկ գլխավորը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը: Երկու երկրներում գործող վարչակարգերի իշխանության պահպանումը համագործակցության այլ ձև ուղղակի անհնար է դարձնում:
Իսպանական ակումբի ղեկավարությունը գոհ է թիմի ցուցադրած խաղից և գլխավոր մարզիչ Սամպաոլիի հետ սկսել է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները: Անդալուզցիների և մարզչի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ.: «Սևիլիան» առաջարկում է երկարաձգել պայմանագիրը մեկ տարով:
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլ նաև իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին:
Ստանիսլավ Տարասովը, չնայած ռուսական ջանքերին, մեծ ակնկալիքներ չունի այս նախարարական բանակցություններից, ինչը բնական է համարում` հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավին հանդես կգա «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով:
ՌԴ-ից Հայաստան ներկրված մեքենաների թիվը շեշտակի նվազել է՝ 1154-ով կամ 3.5անգամ։
«Ամռանը ես կարող էի հեռանալ: Մենք հաղթեցինք տիտղոսը, և ես շատ առաջարկներ ստացա այլ ակումբներից: Բայց ես ուզում էի մնալ այստեղ, քանի որ գիտեի՝ «Լեսթերին» դժվարին տարի էր սպասվում:
Նշվում է, որ Model 3-ի արտադրության համար սարքավորումները ներկայում տեղակայում են ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի և Նեւադայի նահանգներում գտնվող գործարաններում: Tesla-ն այժմ թողարկում է երկու մոդելների ավտոմոբիլներ. Model S սեդանը և Model X քրոսովերը: Դրանք երկուսն էլ էապես ավելի թանկ են, քան Model 3-ը:
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները մեկնաբանել են Արցախում դիտորդական առաքելության համար Ինտերպոլի միջոցով Ադրբեջանի գլխավոր դատախազության մի խումբ գործիչների միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը:
Թուրք երկու զինվորականներ, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ, փախել են Հունաստան:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության և Մաքսային միության գործունեության ապահովման առումով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 486.66 դրամ:
«ՀՀԿ բոլոր թեկնածուներն իրենց ընտրատարածքում ֆավորիտ են, և որևէ ընտրատարածք չկա, որտեղ Հանրապետականը ֆավորիտ չի։ Եվ սա լոկալ ՏԻՄ ընտրություն չի, որ Երևանից տանեն Լոռիում գրանցեն, կամ հակառակը։ Բոլոր տեղերում էլ մրցապայքար լինելու է»։
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Քարինջի լաբորատորիայի փաթեթը ներառում է նաև 3D տպիչ սարք և CNC շաղափային հաստոց։ 3D տպիչը կարող է բաղադրիչ մասեր պատրաստել ապագա ռոբոտների համար։ Երկչափ բաղադրամասերի պատրաստման համար օգտագործվում է շաղափային հաստոցը: Աշակերտները, իրենց հերթին, կարող են 3D տպիչներով և CNC շաղափային հաստոցներով պատրաստել իրենց ապագա ռոբոտների և այլ սարքավորումների համար անհրաժեշտ դետալներն ու առարկաները։
Փետրվարի 23-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին:
«Միջազգային համաներում»՝ «Amnesty International» մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ, այդ թվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, իրենց «թունավոր հռետորաբանությամբ» ավելի են մասնատում աշխարհն ու այն դարձնում ավելի վտանգավոր։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ:
Արթուր Ջավադյանը մասնակցելու է Բելգիայի ազգային բանկում կազմակերպվող բարձր մակարդակի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի և մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ Արման Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է ՀՀ Վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: