Բաժիններ՝

«Նաիրիտում» ապամոնտաժում է սկսվել

168.am-ն արդեն գրել էր, որ չնայած «Նաիրիտը» դատարանի կողմից սնանկ է ճանաչվել, գործարանում վաճառում են օդի բաժանման տեղամասի երկու բլոկ՝ կոմպրեսորով, որը նախատեսված է թթվածնով, ացետիլենով կաուչուկ արտադրելու համար, իսկ դրա վաճառքի դեպքում ացետիլենով արտադրություն սկսելն այլևս անհնար կլինի։

Մեր տեղեկություններով` այսօր թթվածնի արտադրամասի բլոկներից մեկն արդեն ապամոնտաժում են, իսկ որոշ ժամանակ առաջ օտարվել է մի աղաց: Եվ այդ ամենը վաճառվում է՝ որպես մետաղի ջարդոն:

Հիշեցնենք, սակայն, որ «Նաիրիտի» սնանկության գործընթացը դեռ շարունակվում է, և ոչ ոք իրավունք չունի այնտեղ անգամ մի մեխ վաճառել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս