Այդ լողափը, որը ստացել է Travelers՚ Choice 2017 պարգեւը, Ֆեռնանդու դի Նորոնյա կղզեխմբում է, որը գտնվում է Բրազիլիայի հյուսիսարեւելյան ծովեզերքից 350 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես նշել են TripAdvisor-ում, Baia do Sancho-ում հանգստանալ կարելի է տարվա բոլոր ամիսներին:
Էլեկտրոնային քվեարկությամբ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակը ԿԸՀ են ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն: ԱԳՆ-ի ներկայացրած ցուցակում ներառված է 268 ընտրող, իսկ ՊՆ-ի ներկայացրած ցուցակում՝ 609 ընտրող. նրանց ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում: Այդ ընտրողներին կառաքվեն ծրարներ, որտեղ տեղադրված է քվեարկության կարգի ուղեցույց և ծածկաշերտ ունեցող թվային կոդ, որը թույլ կտա նրան մուտք գործել համակարգ և մասնակցել ընտրություններին:
«Բարսելոնան» կսկսի գլխավոր մարզչի որոնումները Լուիս Էնրիկեի հեռանալու դեպքում, ում պայմանագրի ժամկետը լրանում է եկող ամռանը:
«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը նշել է, թե կան տեղեկություններ այն մասին, որ ապրիլին ադրբեջանական կողմը կարող է նոր հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, հետևաբար ՀՀ պաշտպանության նախարարի այս հայտարարության նպատակն է կանխել հնարավոր նոր պատերազմը:
2016 թվականին Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը, ինչը խոսում է այն մասին, որ շուկայում նկատվում է հայկական արտադրության պահածոների պահանջարկի աճ: ՀՀ ազգային վիճակագրական տվյալներով, հաշվետու տարում մեր երկրում արտադրվել են շուրջ 14.5 հազար տոննա պահածո: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 30 տոկոսով:
Ճանապարհային ոստիկանությունը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերի ավտոճանապարհներին պարբերաբար անցկացնում է ստուգայցներ, որոնց ընթացքում հայտնաբերվում են ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ իրավախախտումներ և վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Օդանավն ավելի վաղ պատկանում էր Air India առաջատար ազգային ավիափոխադրողին: Ինքնաթիռի վերասարքավորման համար պահանջվել է ավելի քան մեկ տարի:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է հայերեն:
2016 թվականին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները հիմնականում տխուր էին։ Քիչ թե շատ ուրախալի էին միայն արտաքին առևտրաշրջանառության տվյալները։ 2016 թվականին արտահանումն աճել է 20%-ով և կազմել 1 մլրդ 782.9 մլն դոլար։ Այդ թվում` զգալիորեն աճել է արտահանումը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ։
«Հակամարտող կողմերը նկատում են ծանր զինտեխնիկա շփման գծին մոտ, ապա՝ դրա տեղաշարժ, ստորաբաժանումների կուտակումներ, և այլն, և այլն, սա մեկ օրում տեղի չի ունենում, ուստի այն համոզմանն եմ, որ որևէ կողմի համար անակնկալ հարված կամ պատերազմի անակնկալ մեկնարկ չի կարող լինել»:
Կեսօրից սկսած ադրբեջանական կողմը Facebook-ում հայկական անուն-ազգանունով կեղծ էջեր է գործի դրել, որոնք ռուսերեն ու հայերեն գրառում են անում, իբր, հայկական կողմի կորուստների մասին:
«Անվանակարգերում հաջողություն գրանցելու նախապայմանն է համապատասխան կինոշուկաներում ճիշտ ժամանակին ցուցադրություններ կազմակերպելն ու հզոր փի-ար արշավը», – գտնում է Ջորջ Մեյսընի անվան համալասարանի կինոգիտության բաժնի տնօրեն Ջիովանա Չելսերը:
Փետրվարի 25-ին, ժամը 17:43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում՝ ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 25-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է լոգարանում և փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բացի ռազմական պատասխան գործողություններից, Մ.Սարգսյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է դիվանագիտական աշխատանք կատարի և շարունակի ապրիլյան պատերազմից հետո որդեգրած քաղաքականությունը, բազմաթիվ հայտարությունները։
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե նորանոր հանքահորեր են հայտնաբերվում, և դրանց միջոցով կհաղթահարվի պակասորդի հետ կապված խնդիրը: Միևնույն ժամանակ, համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկմանը զուգահեռ՝ արժեզրկվում է ադրբեջանական մանաթը, որը փետրվարի 1-ին հասել է իր ամենացածր նիշին դոլարի նկատմամբ:
«Ավանդների փոխհատուցման ծրագիրը գործում է 2006 թվականից սկսած: Ավանդների ստացման համար ընդհանուր հաշվառվել է 102 հազար անձ: Նրանցից մինչ այսօր ստացել է շուրջ 92 հազարը: Տարեկան ավանդ է ստանում շուրջ 8000 մարդ»,- նշեց Դանիելյանը:
«Մենք այստեղ՝ տեղում ենք ծանոթանալու Արցախում կատարված և կատարվելիք գիտական աշխատանքներին»,-մասնավորապես ասել է Լ. Թավադյանը:
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 2012 հատ պլանշետ և 1683 հատ բջջային հեռախոս։
Մարդու օրգանիզմը բարդ մեխանիզմ է, որը մշտապես տեղեկատվություն է ուղարկում ներքին օրգանների աշխատանքում գրանցվող թերությունների մասին։ Ներկայացնում ենք օրգանիզմի 10 զգուշացնող ազդանշան, որոնց վրա հարկավոր է ուշադրություն դարձնել։
«Մենք վաղուց էինք կասկածում, որ ոչ մեծ չափաբաժիններով ալկոհոլի ընդունումն արյան մեջ մեծացնում է «լավ» խոլեստերինի պարունակությունը եւ նվազեցնում դրա թիթեղիկների կպչունությունը:
Հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի, դրանց կասեցման ու հակառակորդի կրած կարուստների, ինչպես նաև առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Յուրաքանչյուր գերատեսչության գերակա խնդիրները և ծրագրերը պետք է լինեն կոնկրետ 2017 թ. համար՝ հստակ նախատեսված ժամկետով, պատասխանատուով և արդյունքով», – ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նման ձևաչափով խորհրդակցությունների ժամանակ քննարկվելու են մի քանի գերատեսչությունների գերակա խնդիրներն ու ծրագրերը, որպեսզի կառավարության բոլոր անդամները տեղյակ լինեն միմյանց անելիքներից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում:
Առաջին քննարկումը վերաբերում է հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումներին։
Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են Mercedes մակնիշի 34 SN 794 համարանիշի և Range Rover մակնիշի 33 OO 333 համարանիշի ավտոմեքենաները։
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից ջեռուցման համակարգի մարտկոցների գողությունը։
Կուրտուան ինքը պատրաստ է Մադրիդ տեղափոխվելուն, քանի որ նրա կինը և երեխան ապրում են այնտեղ:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ
Մենք՝ ԱԺ «Արցախի հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորներս, կոչ ենք անում միջազգային կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին համարժեք քայլերով զսպել Ադրբեջանի հակաիրավական և հակամարդկային քայլերը, որոնք ամենաթողության տպավորություն են ստեղծում Բաքվի իշխանությունների մոտ և մեծապես վնասում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: