Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևն այլևս չի կարող և չի ապրելու միայն արևմտյան գործընկերների մակրոֆինանսական օգնություններով:
Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ՝ ազգությամբ վրացի Զուրաբ Օնանիզին եւ հայ Սարգիս Բաղդասարյանը։
Չիչխանի վերամշակման սարքավորումն արտադրված է Հայաստանում, որը կարող է վերամշակել նաեւ այլ հատապտուղներ: Մեկնարկում խումբը կարտադրի չիչխանի հյութ, կոմպոտ եւ մածուկ: Արտադրանքն իրացնելու համար աշխատանքային խումբը պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի ռեստորանների եւ հյուրանոցների, խանութների հետ: Աշխատանքներ են տարվում նաեւ արտահանում կազմակերպելու ուղղությամբ, որը հնարավոր կլինի համապատասխան արտոնագիր ձեռք բերելուց հետո:
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել տղայիս, ով դեռ շատ նպատակներ ու երազանքներ ունի կատարելու, ով ունի երկու փոքրիկ հրաշքներ, որոնց պետք է մեծացնի:
ՌԴ-ի և ԱՄՆ-ի դեսպաններից ու՞մ մասին են ավելի շատ խոսել լրատվական կայքերը
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակական հեռագիր է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիին՝ Կատարի նախկին Էմիր Խալիֆա բին Համադ ալ Թանիի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն հայտնելով Էմիրին և Կատարի բարեկամ ժողովրդին:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 210 աշխատատեղ
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
«Ես չեմ անհանգստանում Թոմասի կապակցությամբ: Նա պայմանագրով կապված է ակումբի հետ: Ֆուտբոլիստների հետ այլ է. 28-29 տարեկանում մենք, հնարավոր է, զրկում ենք նրանց տեղափոխության ամբողջ կյանքի շանսից: Իսկ Թոմասը երիտասարդ է և դեռ կարող է մարզել ևս 20 տարի»,- հայտարարել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջերս քննարկղով հարցին, որի մասին ահազանգել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ստացվածը լցրեք ապակե տարայի մեջ։ Նախաճաշից և ճաշից առաջ մեկ թեյի գդալ կերեք։ Այն ոչ միայն կամրացնի ձեր հոդերը և սրտի մկանները, այլև կլավացնի հանգույցների և ջիլերի առաձգականությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Աշխարհի չեմպիոններից կառանձնացնեմ Տիգրան Պետրոսյանին, Կասպարովին: Հիմա շախմատն ավելի դինամիկ է դառնում, այդ իսկ պատճառով կառանձնացնեմ Մագնուս Կարլսենի խաղաոճը: Իսկ մեր հայրենակիցներից կցանկանայի առանձնացնել Լևոն Արոնյանի խաղը:
Դեպքի առթիվ նույն օրը՝ հոկտեմբերի 24-ին, Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանաներում 55-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Ներկայացմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատանեկան զարգացման և մասնակցության հարցերով պատասխանատու Ջուդիթ Դիրսը և «Հոգիս» բեմադրության ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ կինոռեժիսոր Պատրիկ Մալաքյանը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 475.4 դրամ
Հեղինակավոր The Independent-ին հետաքրքրել է, թե երբ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել հետաքրքրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
Երկուշաբթի France Football-ը հրապարակեց «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակը: Ցուցակում է հայտնվել Ջեյմի Վարդին՝ վերջին 4 տարվա մեջ դառնալով առաջին անգլիացին, ով նոմինացվել է հեղինակավոր մրցանակի: 2012թ. «Ոսկե գնդակի» հավակնել է Ուեյն Ռունին (այդ ժամանակ Ջեյմին խաղում էր «Ֆլիտվուդի» կազմում):
Պարբերականի լրագրողները գտնում են, որ Մխիթարյանի ձեռքբերումը պետք է նշանակեր մանչեսթերյան ակումբի ֆուտբոլային փիլիսոփայության փոփոխություն՝ ավելի ակտիվ և արագ ֆուտբոլ, սակայն կարծես թե Մոուրինիոն մոռացել է, թե ինչ պլաններ ուներ:
ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ հինեշաբթի օրվա նիստի օրակարգում։
Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ: Հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումն աշխատանքային էր, և առաջին անգամ չէ, որ հանձնաժողովը պաշտպանության նախարարի հետ հանդիպում ու քննարկում է:
«Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ի հետ սահուն ընթացքով բանակցությունները կշարունակվեն, և ավարտին կհասցնեն: Որոշակի խնդիրներ կան, որոնք հիմա քննարկման փուլում են գտնվում, հատկապես ներդրումային քաղաքականության և տնտեսական ոլորտում որոշ համագործակցությունը: Բնականաբար` մենք հիմա որպես ԵՏՄ անդամ պետություն ենք բանակցում՝ մեր մեջքի ետևում ունենալով ԵՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունները»:
«Էական առաջընթացին միտված փոփոխությունները հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների արդյունքները շուրջ 500 հազար կեղծ քվեներով հավելագրելու հնարավորությունից, բացառելու լցոնումները, բռնությունների գործադրումը, քվեների գողությունը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Հանդիպմանը Ալեքսեյ Միլլերը ՀՀ Նախագահին ներկայացրել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում, նրա հավաստմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:
«Հետք»-ի հրապարակումները կատարվում են փորձաքննության արդյունքների ստացումից շատ ավելի ուշ, երբ հրապարակման մեջ նշված սննդամթերքն այլևս սպառված կամ պիտանիության ժամկետը լրացած է: Չի բացառվում նաև, որ արտադրողն արդեն զգուշացված է: Ստացվում է, որ հրապարակված փորձարկումների արդյունքները հաստատելու կամ հերքելու համար չկան տվյալ ապրանքախմբի արտադրատեսակներ՝ պաշտոնական նմուշառումներ կատարելու և լաբորատոր հետազոտության ներկայացնելու համար:
Ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Թեհրանում դեկտեմբերի 5-7-ը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային։
Արձանագրելով ծավալած երկարատև աշխատանքի դրական արդյունքները, Ա. Միլլերն ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս, գազամատակարարման հուսալի համակարգ, և վստահեցրել, որ «Գազպրոմ»-ն այսուհետ ևս պատրաստ է Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: Նշելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության դիվերսիֆիկացված առանձնահատկությունը՝ Ա. Միլլերը կարևորել է նաև Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հետագա շահագործման արդյունավետությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խորհուրդ է տվել թիմի ավագ Ուեյն Ռունիին նոր ակումբ գտնել: Ինչպես գրում է The Sun-ը, ըստ պորտուգալացի մասնագետի խոսքերի, ինքը չի կարող երաշխավորել ավագի համար տեղ մեկնարկային կազմում և կանոնավոր խաղային պրակտիկա: