Բաժիններ՝

Այս բաղադրատոմսը վերադարձնում է ծնկների և հոդերի գործունեությունը

Փորձագետների կարծիքով՝ մարմնի սխալ դիրքը համարվում է մեջքի, ոտքերի և հոդացավերի գլխավոր պատճառներից մեկը։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս ամենը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հետագա խնդիրների։ Այդ պատճառով անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ դրանք կանխարգելելու համար։ Ըստ կայքի՝ այս բաղադրատոմսը լավացնում է ոսկորների վիճակը, վերականգնում հոդերի և ծնկների նորմալ աշխատանքը։

Բաղադրիչներ

• 1 կգ մեղր
• 10 թեյի գդալ կտավատի սերմ
• 50 գ դդումի սերմ
• 5 ճաշի գդալ քունջութ
• 3 ճաշի գդալ չամիչ
• 50 գ արևածաղկի սերմ
• 50 գ ցորենի հատիկներ

Բոլոր բաղադրիչները լավ խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ստացվածը լցրեք ապակե տարայի մեջ։ Նախաճաշից և ճաշից առաջ մեկ թեյի գդալ կերեք։ Այն ոչ միայն կամրացնի ձեր հոդերը և սրտի մկանները, այլև կլավացնի հանգույցների և ջիլերի առաձգականությունը։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս