Բաժիններ՝

Ուկրաինայում հրաձգության հետևանքով հայ և վրացի են սպանվել

Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ՝ ազգությամբ վրացի Զուրաբ Օնանիզին եւ հայ Սարգիս Բաղդասարյանը։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի դատախազ Վալերի Ռոմանովը:

«Դա ոչ թե քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների պարզում է, այլ երկու երիտասարդ տղաների հասարակ խուլիգանություն, որոնք նախկինում դատապարտված չեն եղել եւ քրեական անցյալ չեն ունեցել»,- ասել է Ռոմանովը։ Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով Զապորոժիեի մարզի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Շմիտկոյի խոսքով՝ 6 հոգուց բաղկացած խումբը ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո գիշերը ժամը 3­-ին հրաձգություն էր սկսել: Բոլոր 6 հոգու ինքնությունը պարզված է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31