Թեհրանում կհրավիրվի ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստ
Ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Թեհրանում դեկտեմբերի 5-7-ը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային։
«Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա ամենագլխավոր միջոցառումը միջկառավարական հանձնաժողովի պլանավորված նիստն է, որը կանցկացվի Թեհրանում դեկտեմբերի 5-7-ը։ Դա շատ կարևոր իրադարձություն է, որը, հուսով եմ, կխթանի մեր առևտրատնտեսական հարաբերությունները։
Կարելի է խոսել մեր հարաբերությունների աննախադեպ պատմական շրջանի մասին։ Իհարկե, մեր երկրների համագործակցության պոտենցյալը շատ մեծ է, սակայն, միևնույն ժամանակ, դիտվում է իրերի իրական դրության և պոտենցյալի անհամապատասխանություն։ Մենք դեռ հեռու ենք իդեալական վիճակից»,- հավելել է իրանցի դեսպանը։