
«Մոուրինիո՞ն, թե՞ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն է ցանկացել ձեռք բերել Մխիթարյանին». The Independent

Հեղինակավոր The Independent-ին հետաքրքրել է, թե երբ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել հետաքրքրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ըստ պարբերականի՝ Լուի Վան Գալի ժամանակ անգլիական ակումբը հրաժարվել է Մխիթարյանին ձեռք բերելու գաղափարից: Մանչեսթերյան ակումբի մարզչական կազմը վախեցել է, որ Մխիթարյանը չի հարմարվի անգլիական ֆուտբոլին:
Դեռ 2 տարի առաջ Մխիթարյանը համեմատվել է Կագավայի հետ, ով այդպես էլ չհարմարվեց անգլիական ֆուտբոլի կանոններին Բունդեսլիգայում խաղալուց հետո:
Պարբերականը կարծիք է հայտնում, որ Մխիթարյանի ձեռքբերումը ոչ թե Ժոզե Մոուրինիոյի, այլ ակումբի ղեկավարության պահանջն է եղել: Սակայն մանչեսթերյան ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Հենրիխի տրանսֆերի իրականացումը պահանջել է անձամբ պորտուգալացի մասնագետը:
Սիրարփի Աղաբաբյան