«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները երբեք այսքան շատ չեն ունեցել Մխիթարյանի կարիքը». Daily Mail
«Մանչեթեր Յունայթեդն» ունի Հենրիխ Մխիթարյանի կարիքը: Այսպես է մտածում անգլիական «Daily Mail»-ը:
Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը պետք է մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը:
Պարբերականի լրագրողները գտնում են, որ Մխիթարյանի ձեռքբերումը պետք է նշանակեր մանչեսթերյան ակումբի ֆուտբոլային փիլիսոփայության փոփոխություն՝ ավելի ակտիվ և արագ ֆուտբոլ, սակայն կարծես թե Մոուրինիոն մոռացել է, թե ինչ պլաններ ուներ:
Հենրիխն ընդամենը 45 րոպե է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիում, և վերջ: Սա այն արդյունքը չէր, որ երկրպագուները պահանջում են այն ֆուտբոլիստից, ում համար թիմը 28 մլն ֆունտ է վճարել:
«Մխիթարյանի տրանսֆերն աղետ էր երկու կողմերի համար էլ»,- գրում է պարբերականը:
Պարբերականի լրագրողները համոզված են, որ Ժոզե Մոուրինիոն պետք է կանչի Մխիթարյանին և խնդրի նրան ցուցադրել Էդեն Ազարի և Դավիդ Սիլվայի խաղին հավասար խաղ:
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները շունչները պահած սպասելու են Մխիթարյանին, քանի որ երբեք այսքան շատ չեն ունեցել նրա կարիքը»,- գրում է պարբերականը:
Սիրարփի Աղաբաբյան