«Վոլինկին vs Միլս». դեսպանների և օնլայն մեդիայի փոխհարաբերությունները. Actual Monitoring
Actual Monitoring-ը անդրադարձել է երկու խոշոր պետությունների՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի դեսպաններին: Մասնավորապես, փորձելու է հասկանալ, թե երկու երկրների դիվանագիտական ներկայացուցիչներն ինչպե՞ս են «փոխհարաբերվում» լրատվական դաշտի հետ:
Հաշվետու ժամանակահատվածը վերցված է վերջին մեկ շաբաթը՝ 16.10.2016-ից 23.10.2016-ը: Որոնումն իրականացվել է Ռուսաստանի դեսպան, ՌԴ դեսպան, Իվան Վոլինկին, ԱՄՆ դեսպան, Ռիչարդ Միլս, Ամերիկայի դեսպան բանալի բառերով:
Այս շրջանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի դեսպաններից ու՞մ մասին են ավելի շատ խոսել լրատվական կայքերը, կոնկրետ որո՞նք են առավել շրջանառված մեսիջները:
Ըստ Actual Monitoring համակարգի տվյալների, մեկ շաբաթում լրատվական կայքերը թողարկել են 39853 հոդված:
Ընդհանուր լրահոսում դեսպանների մասին հոդվածների տեսակարար կշիռը չափազանց փոքր է, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ռիչարդ Միլսի մասին հիշատակումներն ավելի շատ են եղել:
Իսկ ո՞րն է ԱՄՆ և ՌԴ դեսպանների մասին ամենաշատ հոդվածներ տպագրված օրը:
Ինչպես տեսնում ենք, ամենաշատ հոդվածները Միլսի վերաբերյալ եղել են 17.10-ին, իսկ Վոլինկինի վերաբերյալ` 21.10-ին:
Հոկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Նույն օրը Վիգեն Սարգսյանն ընդունել էր Ռիչարդ Միլսին, որի շրջանակներում քննարկել էին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և այլ հարցեր: Տեղեկատվությունը բավականին մեծ տարածում էր ունեցել լրատվական կայքերում:
Ինչ վերաբերվում է Վոլինկինին, ապա հոկտեմբերի 21-ին լրատվական անդրադարձների մեծ քանակությունը կապված է եղել նրա հետ, որ այդ օրը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: ՌԴ դեսպանի հետ կապված շաբաթվա ամենատարածված տեղեկատվությունը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրությունն է եղել:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում