
Ջեյմի Վարդին վերջին 4 տարվա առաջին անգլիացին է, ով նոմինացվել է «Ոսկե գնդակի»

«Լեսթերի» հարձակվողը երկար կհիշի 2016 թվականը:
Երկուշաբթի France Football-ը հրապարակեց «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակը: Ցուցակում է հայտնվել Ջեյմի Վարդին՝ վերջին 4 տարվա մեջ դառնալով առաջին անգլիացին, ով նոմինացվել է հեղինակավոր մրցանակի: 2012թ. «Ոսկե գնդակի» հավակնել է Ուեյն Ռունին (այդ ժամանակ Ջեյմին խաղում էր «Ֆլիտվուդի» կազմում):
Հավակնորդների շարքում է նաև «Լեսթերի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ռիհադ Մահրեզը:
«Լեսթերը» հաղթեց 2015-16թթ. Անգլիայի առաջնությունը, Վարդին խփեց 24 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը