Հրապարակվել է նորարարական կենտրոնից Մեդվեդևի տարհանման տեսանյութը:
Մինչեւ վիրահատությունը մեզ ոչ ոքի չեն թողել, որ մտնենք նրա մոտ, միայն մահանալուց հետո են եկել ասել՝ էլ չկա, մտա ներս, տեսա աչքերը բաց: Մեր բժիշկներն այնքան բժիշկ չեն, որ նույնիսկ իմ քրոջ աչքերը չէին փակել:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է APA գործակալությունը։
Ի պատասխան՝ Սպալետին մի քանի անգամ գլխով խփեց սեղանին, իսկ հետո հարձակվեց լրագրողի վրա. «Ո՞վ է Ձեզ այստեղ ուղարկել: Ասացեք, Դուք ինչո՞ւ եք եկել: Ի՞նչ մթնոլորտի մասին եք խոսում: Ի՞նչ էիք ուզում ասել: Դուք ուզում եք վերադառնալ այն թեմային, որ մենք վա՞տ ենք աշխատում: Դուք շա՞տ լավ եք աշխատում»:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 12-ին Մանտե Կառլոյում, չեղարկվել է: Այս մասին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ավիահարվածներ հասցնել Հալեպին։ Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։
Այսօր Հայաստանում որ քաղաքացին դիմեց բանկային համակարգին՝ սնանկանում է։ Բայց դա ստեղծված է, որ ժողովրդին բարեկեցություն տա, մարդուն հնարավորություն տա՝ փող ձեռք բերի, կարողանա աշխատի՝ և՛ բանկը պահի, և՛ իր ընտանիքը պահի։ Գյուղատնտեսությունը, բոլոր ոլորտներով հատ-հատ, փոքր ու միջին բիզնեսը ասեմ, որ համապատասխան մենք պետք է իրենց հարկերից ազատենք…
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնական Հումա Աբեդինը նախընտրական շտաբի աշխատակիցներին գրել է այն մասին, որ Քլինթոնի «գլխի հետ մի բան այն չէ»։
«Շատ չէի ցանկանա կրկնել՝ ամերիկացի համանախագահի ասածները, բայց կարևոր էր, որ նա ասաց՝ կոնտեքստից դուրս հարցեր պետք չէ ներկայացնել։ Ինքն ասաց, որ խոսվում է ամեն ինչի մասին՝ և՛ կարգավիճակի մասին, և՛ փախստականների մասին, և՛ խաղաղապահ ուժերի մասին: Իսկ թե ինչ կարող է լինել կարգավիճակի հարցը, կարծում եմ՝ դա իրենց առաջարկի մեջ 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից պարզ է, որ Ղարաբաղի կարգավիճակը, Ղարաբաղ ասելով՝ իրենք ուրիշ բան են հասկանում, մենք՝ ուրիշ բան, պետք է ճշտվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա: Այն իրենց մոտեցումն է եղել մոտավորապես 9 տարի»:
Անկարան միջոցներ կձեռնարկի, եթե Իրաքի Թալ-Աֆար քաղաքում ապրող թուրքմեններին վտանգ սպառնա, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը քաղաքականություն վերադառնալու հնարավորության և բոլորին ներելու մասին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նախ վերահաստատեց, որ իրենք ժամանակին գնահատական են տվյալ բացառապես երևույթներին, ոչ թե անձերին:
Արմինե Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2016 թ. հոկտեմբերի 10-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ իրավապահների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ՝ Արմինե Առաքելյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցելու և այն ըստ ենթակայության՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ:
Չնայած Միջերկրական ծովով Եվրոպա հայտնվել ցանկացող ներգաղթյալների թիվը կրճատվել է, 2016թ. սկզբից նման ճանապարհորդության հետևանքով ծովում խեղդվել է 3 740 մարդ։
Հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ին կեսօրից հետո, 29-31-ը սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյուն:
2016 թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թ. Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941թ. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
«Մեր վարչապետին ճանաչում եմ, հարգում եմ, գնահատում եմ, և, ամենակարևորը՝ մի բան ասեմ, որ պարոն վարչապետն ինքը գիտի՝ ինչ է անում: Դուք անհոգ եղեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի «Բաց ինովացիաներ» ֆորումի մասնակիցների հետ ստիպված է եղել հեռանալ սրահից, որտեղ անցկացվում է ֆորումը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Մենք շատ կարևոր լուծում ենք առաջարկում, որպեսզի պատիժը կրող անձն ազատվելուց վեց ամիս առաջ դառնա զբաղվածության ծառայության շահառու, և, ըստ այդմ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավորություն ունի ներկայացված նախագծերով 6 ամիս առաջ իրազեկել այնտեղ գտվող անձին, որ զբաղվածության ծառայությունն առաջարկում է մասնագիտական ուսուցման ծրագրեր, ու, եթե դատապարտյալը ցանկություն է հայտնում սովորել, քրեակատարողական հիմնարկի ներսում կապահովեն դա»,- նշեց փոխնախարարը։
Հոկտեմբերի 26-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «MAN» մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները տարակուսանք են հայտնել Ժոզե Մոուրինիոյի՝ թիմից մեկուսանալու և աշխատանքի մեթոդների վերաբերյալ: Ինչպես հայտնի է դարձել The Times-ին, պորտուգալացին ամեն մարզումից առաջ բանավոր հանձնարարություններ է տալիս ֆուտբոլիստներին, որից հետո հեռանում է գրասենյակ, իսկ գործընթացը ղեկավարում է նրա օգնական Ռույ Ֆարիան:
Սիրիայի կառավարական զորքերի հարձակումները Սիրիայի ազատ բանակի վրա չեն կասեցնի Թուրքիայի ԶՈՒ «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է քաղաքականությունում իր գործունեության ծալված էջը բացել:
Մոտ 30 մարդ է առևանգվել և սպանվել զինյալների կողմից, որոնք առնչություն ունեն ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը, հայտնում է BBC-ն վկայակոչելով կենտրոնական Աֆղանստանի Գոր նահանգի իշխանություններին։
«Հալեպում շարունակվում է հայ համայնքի կյանքը՝ հակառակ Հալեպի արևելյան կողմերից հայաբնակ թաղամասերին հասնող ռմբակոծություններին։ Համայնքում արդեն միջոցառումներ են տեղի ունենում։ Վերջերս նաև իմացանք, որ Հայաստանի կողմից ուղարկված օժանդակությունը հասել ու բաժանվել է և՛ Հալեպում, և՛ Դամասկոսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Թուրքիան հայտարարել է, որ սիրիական ռազմական ուղղաթիռը Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբների վրա նետել թ տակառային ռումբեր։ Եթե տեղեկությունը հաստատվի, դա կհամարվի Սիրիայում թուրքական զորքերի և սիրիական բանակի առաջին ուղղակի բախումը, գրում է Reuters-ը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Մանչեստեր Յունայթեդ»-ից: Այս մասին գրում է անգլիական The Sun-ը: Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը կարող է հեռանալ, քանի որ խաղաժամանակ չի ստանում Մանչեստերում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում, Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը։
Կիսապաշտպանը հասցրել էր վերականգնվել մինչև մանչեսթերյան դերբին, որը տեղի ունեցավ ԱՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակներում, սակայն այդ խաղում մասնակցությունն ավելի խորացրեց նրա վնասվածքը: Արդյունքում, 27-ամյա կիսապաշտպանն ակումբի խնդրանքով բաց թողեց Հայաստանի հավաքականի խաղերը:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ գիշերվա ժ․02.00-ի սահմաններում, հենց թռիչքուղում այրվել է «Յուտեյր» ավիաընկերության Մոսկվա-Երևան ուղևորատար ինքնաթիռի շարժիչը։