ԱԺ-ում պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպմանը քննարկվել են նոր մոտեցումները

Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ: Հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումն աշխատանքային էր, և առաջին անգամ չէ, որ հանձնաժողովը պաշտպանության նախարարի հետ հանդիպում ու քննարկում է:

«Իմ հիշողությամբ` արդեն նմանատիպ 10-րդ հանդիպումն է: Քննարկել ենք նոր մոտեցումները, նախարարը ներկայացրել է իր տեսակետները, թե ինչպես է ինքը պատկերացնում եղած խնդիրների լուծումը»,- ասաց Թ. Պողոսյանը:

Հարցին` սահմանային խնդիրները քննարկվե՞լ են, պատգամավորը պատասխանեց, որ, իր կարծիքով, նույնիսկ նման հարցերն ուղղակի միայն գաղափարով քննարկել չի կարելի, որովհետև մենք պատերազմի մեջ ենք, մեր պատերազմը չի ավարտվել, կարող է ամեն օր էլ լարվածություն լինել:

Տեսանյութեր

Լրահոս