Բաժիններ՝

««Ռեալը» հետևում է Թոմաս Տուխելին». Հանս-Յոահիմ Վատցկե

Մադրիդյան աչքից չես թաքնվի:

«Վստահ եմ, «Ռեալը» հետևում է Թոմաս Տուխելին: Ես լավ հարաբերություններ ունեմ մադրիդյան ակումբի ղեկավարության հետ: Այն բանից հետո, ինչի հասավ Տուխելը մեզ հետ նախորդ մրցաշրջանում, ակնհայտ դարձավ, որ նա առաջնակարգ մարզիչ է: «Ռեալում» հիմարներ չեն նստած:

Ես չեմ անհանգստանում Թոմասի կապակցությամբ: Նա պայմանագրով կապված է ակումբի հետ: Ֆուտբոլիստների հետ այլ է. 28-29 տարեկանում մենք, հնարավոր է, զրկում ենք նրանց տեղափոխության ամբողջ կյանքի շանսից: Իսկ Թոմասը երիտասարդ է և դեռ կարող է մարզել ևս 20 տարի»,- հայտարարել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ZDF-ին:

8 տուրերից հետո «մեղուները» 6-րդ տեղում են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս