Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը մարտի 16-ին սկսվել է հայտարարություններով եւ պատգամավորների ծեծկռտուքով: Այդ մասին հայտնել է Հանրային հեռարձակողի Երկրորդ ալիքը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Կարապետ Փ.-ի բնակարանում և կից օժանդակ կառույցներում:
Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016 թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն արձանագրեց, որ 2012թ. հանձնաժողովի հաշվետվություններում սկսել է պակասել քննադատությունը, վերլուծություններն ավելի ընդհանուր են, հանձնաժողովը խուսափում է կոնկրետ անուններ նշել:
«Խաղամոլության հիմնական դրդապատճառը բախտին հավատալն է: Այն մարդը, ով չի հավատում բախտին, հասկանում է, որ հնարավոր է մեկ անգամ հաղթանակ տանել, սակայն պարտվելու հավանականությունն ավելի մեծ է: Խաղամոլը մտածում է, որ բախտ գոյություն ունի: Եթե մարդը մեկ անգամ հաջողության է հասնում, ենթադրում է, որ կրկին կհասնի և շարունակում է խաղալ, իսկ եթե կորցնում է` ուզում է հետ բերել»,-ասաց հոգեբանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Նավթարդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցի նաև Ռուսաստանը, տեղի կունենա ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է ֆուտոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են Ադրբեջանի հետ խաղի համար:
Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1958թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին` Կիպրոսի Հանրապետություն իր պաշտոնական այցի կապակցությամբ:
Դիմակավոր 3 անձինք Ստամբուլում մարտի 15-ին թալանել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի՝ Էմիրգանում գտնվող առանձնատունը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել, որ կուսակցության համամասնական ցուցակով կարող են լինել միայն կուսակցության անդամները, Խաչատուր Սուքիասյանը մեր կուսակցության անդամ չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Խ. Սուքիասյանը, հնարավոր է, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկվի ՔՊ ցուցակում:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերից 33-ով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
«Բոլորդ էլ նկատած կլինեք այն տխուր իրողությունը, որ հիմա նկարահանվող տեսահոլովակներում շատ հաճախ չի գրվում կոմպոզիտորի անունը, չի ասվում, թե ո՞վ է ստեղծել այդ երգը, փոխարենը՝ հիշատակվում է միայն երգչի անունը, իսկ կոմպոզիտորի՞նը, իսկ բանաստեղծի՞ անունը, ինչո՞ւ չի գրվում: Հեռուստատեսությամբ մի այդպիսի տեսահոլովակ նայելուց հետո ես զանգ տվեցի երգչուհուն և ասացի՝ Դո՞ւք եք այս երգի երաժշտության հեղինակը, ասաց՝ ո՛չ, ասում եմ՝ իսկ ինչո՞ւ չեք գրում հեղինակի անունը, որ տվյալ պարագայում ես էի»,- մտահոգություն հնչեցրեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016 թ. ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե իրենք դեմ են, որ Հայաստանում լինի որոշակի գնաճ: Ըստ նրա՝ կան սոցիալական խնդիրներ, և նույնիսկ 10-20 դրամի թանկությունը ազդում է բնակչության վրա:
Մեր այն հարցին, թե՝ իրենց դիրքորշման հետ կապված ի՞նչ տպավորություն ստացան, ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց. «Տպավորությունն այնպիսին էր, որ նրանք մանրամասն ուսումնասիրել էին, մենք հասկացանք, որ նրանք ընդհանուր ներքին խոհանոցին տիրապետում են ու բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք նաև ընդդիմության կողմից են բարձրացվում»:
Հրաչյա Ս.-ն բերման ենթարկվելու ընթացքում իր մոտից հանել ու բերանն է մտցրել «SUBUTEX» տեսակի 5 դեղահաբ՝ փորձելով կուլ տալ, սակայն կանխվել է ոստիկանների կողմից: Գուրգեն Կ.-ի ծոցագրպանից հայտնաբերվել է ապակյա կաթոցիչ, իսկ տաբատի գոտկատեղի հատվածից՝ գաղտնի փականով դանակ:
«ՈՒԵՖԱ»-ն գործ է ստեղծել «Բորուսիա Դորտմունդ»-ի նկատմամբ, քանի որ ըստ «ՈՒԵՖԱ»-ի՝ դորտմունդյան ակումբը Եվրոպայի լիգայի «Տոտենհեմ»-ի դեմ 1/8 -րդ եզրափակիչի խաղում պատշաճ կերպով չէր ապահովել անվտանգությունը:
«Հայաստանում կան մուտքի խոչընդոտներ, օրինակ` բանանի, պամպերսի, դեղերի, զոդման էլեկտրոդ ներմուծելու հետ կապված»:
Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ընդունել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ով պլանավորում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա, հայտնում է Interfax-ը:
«Յունիբանկը» շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Այս տարվա հունվար-փետրվարին բանկ է ներկայացվել 43 000 -ից ավելի սպառողական վարկային հայտեր, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290%-ով: «Յունիբանկի» մանրածախ վարկերի քանակը ս.թ. մարտի 1-ի դրությամբ գերազանցել է 188 000-ը:
Մականունավորները՝ ոստիկանության տեսադաշտում. նրանք հայտնաբերվեցին և կալանավորվեցին:
Սիրիայի քաղաքական քարտեզը մոտ ապագայում կարող է վերափոխվել: Այն բանից հետո, ինչ ռուսական ուժերն սկսել են հեռանալ Սիրիայից, աղմկահարույց նորություն է եկել այն տարածքներից, որտեղ բնակվում են սիրիացի քրդերը, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը կփորձեն ընկալել կամ մեկնաբանել այդ բառապաշարի տիրույթում, իրավիճակը սխալ են ընկալում:
ԱՄՆ-ում կյանքի 92-րդ տարում մահացել է բանաստեղծ Սերգեյ Եսենինի որդին՝ Ալեքսանդր Եսենին-Վոլպինը, ով հայտնի այլախոհ էր, փիլիսոփա, մաթեմատիկոս, ԽՍՀՄ-ում իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, հայտնում է Interfax-ը:
«Սա խայտառակություն է, պարոն Շաբոյան, բոլոր բրենդային և ոչ բերնդային խանութները, որոնք պատկանում են տարբեր օլիգարխներին և կիսաօլիգարխներին, կամ օլիգարխների ցանկերում գրանցած տարբեր անձնավորությունների, այսպես կոչված զեղչերի համար նախատեսված ամիսներին կեղծ զեղչեր են, նույն ապրանքատեսակը այլ գին է, զեղչի ժամանակ ապրանքի գինը բարձրացնում են, վրան գրում են 30-40% զեղչ և իբր ապրանքն այդքան զեղչված է»:
Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևույթին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
«Հիշո՞ւմ եք, որ Դուք կուրծքներդ ծեծելով՝ պաշտպանում էիք Սահմանադրությունը, բայց գոնե էդ Սահմանադրությունում, որը ես չեմ պաշտպանել ընդհանուր առմամբ, առանձին կետերի մասին հարցրել են՝ ասել եմ: Սահմանադրությունում գրված է՝ ընդունում ենք մենաշնորհ հասկացությունը և կարգավորում ենք: Ի՞նչ իրավունք ունի հանրապետությունը՝ 3 ամիս ապրի արտասահմանադրական միջավայրում:
Գործարկելով ACBA Mobile բջջային հավելվածը՝ Բանկն իր հաճախորդներին հնարավորություն ընձեռեց կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ IOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքեր:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ողջունում է Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումը:
«Զիջելու մասին չէ խոսքը, տեղերը կարող է «Ժառանգություն» կուսակցությունը զիջել, բայց ՀԱԿ-ի դեպքում զիջման խնդիր չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ՀԱԿ-ին ուղղած իր գրության մասին՝ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: