Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 16-ին` ժամը 07.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակով պողոտայի և Վերֆել փողոցի խաչմերուկում, վարորդ Հ. Դանիելյանն իր վարած «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Գոհար Գրիգորյանին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ 2016թ. մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգվել է վրաերթ կատարած վարորդի սթափությունը և համաձայն սթափության վիճակի զննության արձանագրության` վարորդը եղել է սթափ: Պարզվում են վրաերթի հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս