Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի նրան ստիպեն դադարեցնեն Ուկրաինայի դեմ ագրեսիան, այդ պատճառով Արևմուտքը պետք է ոչ թե երկարաձգի, այլ հավելյալ սահմանափակումներ մտցնի ռուսական տնտեսության ամբողջական ոլորտների դեմ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այն պաշտոնյաներից է, որը չնայած ողջ կենսագրության ընթացքում պետական համակարգում է գործունեություն ծավալել, սակայն հաջողացրել է մեծ կարողություն կուտակել, ինչը արտացոլվում է նաեւ նրա պաշտոնական հայտարարագրում: Ըստ փաստաթղթի՝ Պողոսյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 22 մլն դրամ, 200 հազար դոլար եւ 12 հազար եվրո: Նրա եկամուտը անցած տարում գոյացել է աշխատավարձից եւ վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Բելգիայի մայրաքաղաքում շարունակվում են Փարիզում անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների կասկածյալների որոնումները: Օպերացիայի ընթացքում, որն սկսվել էր երեկ՝ օրվա կեսին, սպանվել է զինված ծայրահեղական, 3 բելգիացի ու 1 ֆրանսիացի ոստիկան ստացել են վնասվածքներ, հայտնում է Euronews-ը:
«Ձկան արտադրությամբ զբաղվող և արդեն երկու ամիս արտադրությունը դադարեցրած «Արարատ իշխան» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մանուկյանը, ում արտահանած ապրանքը ամիսներ առաջ ՌԴ-ում ամբողջությամբ ոչնչացվեց, ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ այլևս ձկան արտահանում չի կազմակերպում դեպի ՌԴ, ասաց. «Ապրանք չեն ուզում, չգիտեմ ինչ է եղել, կամ էլ այնպիսի գներով են ուզում, որ մեզ ձեռնտու չէ»»:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 14-ին այցելել է Դյուսելդորֆում անցկացված «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, որի արդյունքում մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը մարտի կնվազի: Եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ մրսածության գործոնով պայմանավորված սուր շնչառական վարակների աշխուժացման
Ինչպես են Ալիևն ու Էրդողանը ողջագուրվում:
Միացյալ Նահանգները չեն ճանաչում սահմանների ուժային փոփոխությունը 21-րդ դարում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման երկրորդ տարելիցի հետ:
Ֆրանսիան անհանգստացած է տարածաշրջանում լարվածության ուժգնացմամբ։ Նա Ռուսաստանին եւ Թուրքիային դիմել է հարաբերությունները մեղմելու կոչով։ Հարկ է աչալուրջ լինել այս տարածաշրջանում, որպեսզի արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրներին նոր լարվածաթյուններ եւս չավելանան։
Գարնանային վարարումների ծավալը, առավելագույն ելքի մեծությունը, սկիզբը և ավարտը, ձևավորման բնույթը պայմանավորված են մթնոլորտային տեղումների քանակով և բնույթով, ջերմային ռեժիմով, ձյան շերտի հաստությամբ, նրա ջրապարունակությամբ, ռելիեֆի առանձնահատկություններով և այլն:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն ավարտել է իր քարոզարշավը: Իր հայտարարությունը Ռուբիոն արել է Ֆլորիդա նահանգում պարտություն կրելուց հետո, որի սենատորն է, հայտնում է CBS News-ը:
Հիմա մեր իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն ինտենսիվորեն հանդիպում են եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ: Հետո լրատվամիջոցներին պատմում են, թե ինչ են իրե՛նք ասել եվրոպացիներին, իսկ վերջում «մեկ պարբերությամբ» հավելում են, որ եվրոպացիներն իրենց հետ հիմնականում համամիտ էին:
Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաև տեղեկանալ իմ լավ բարեկամից և ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հերթական խմբաքանակն է դուրս եկել Լաթաքիայի «Խմեյմիմ» օդանավակայանից, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 15-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Հայ և կիպրացի ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու կապերը ոգեշնչման աղբյուր են մեր միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր քաղաքական երկխոսությունը, հատկապես վերջին տարիներին, կայուն զարգացում է ապրում:
Գլենդելը դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ բոլոր դպրոցները ապրիլի 24-ին փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել «Հայոց ցեղաս պանության հիշատակության օր»:
Մարտի 14-ին Նոյեմբերյանի սահմանագոտում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող, Էջմիածին քաղաքի բնակիչ Կամո Մարտիրոսյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
Մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է. անհրաժեշտ է օգնություն:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հրապարակել է Անկարայի վերջին ահաբեկչությունն իրականացրած անձի ինքնությունը: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչությունն իրականացրել է 1992 թվականին ծնված, Կարսի գրանցում ուն եցող Սեհեր Չաղլա Դեմիրը:
Սիրիայում ՌԴ օդա-տիեզերական ուժերի գործողությունների դադարեցման որոշումը չի կայացվել ինչ-որ մեկին դուր գալու համար: Այս մասին, ըստ «Նովոստի» գործակալության՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Քերին ակնկալում է, որ այցի ընթացքում իրեն կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շահմուրադյանին թերևս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը, նա արդեն երկու օր է՝ ժամը 12:00-ի գրանցումից հետո խրամատը վազքով լքողներից առաջ է «թռնում» դահլիճից։ Ընդհանրապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո ՀՅԴ-ական պատգամավորները երկար չեն մնում Աժ դահլիճում։
Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը, հիշեցնենք, ղեկավարում է ԲՀԿ թևերից մեկը և պատերազմ էր հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։
Երևանում ձեռք բերվելիք բնակարանի գնի առավելագույն սահմանաչափը 16 միլիոն դրամից բարձրացվելու է 25 միլիոնի:
ՌԴ մշակույթի նախարարության ներդրումային քաղաքականության և գույքի կառավարման բաժնի փոխտնօրեն Վադիմ Մուրադյանը հերքել է իր ձերբակալության մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը: «Ողջ եմ, առողջ, նստած աշխատում եմ, ոչ ոք ինձ չի ձերբակալել»,- «Ռիա-նովոստիի» հետ զրույցում ասել է Մուրադյանը:
Մարտի 13-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Քաղաքում մեծ ճանաչում ունեցող Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին:
Google-ի նոր ձայնային ալգորիթմը, որն աշխատում է առանց Համացանցին միանալու, փորձարկումների ընթացքում յոթ անգամ ավելի արագ էԷ գործել իր առցանց տարբերակից: Այդ մասին գրել է 9to5Google-ը: