
Նավթի ճակատագիրը կվճռվի Դոհայում

Նավթարդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցի նաև Ռուսաստանը, տեղի կունենա ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է Քաթարի էներգետիկայի նախարար Մուհամմեդ բին Սալեհ Ալ-Սադը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ նավթարդյունահանման ծավալների սառեցմանը կողմ է 15 պետություն, որոնց բաժին է ընկնում համաշխարհային արդյունաբերության 73%-ը: