«Եկեք Կիկոսի մահը չսարքենք, կլինի կոնկրետ իրավիճակ, կլինեն կոնկրետ լուծումներ». Նիկոլ Փաշինյան

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել, որ կուսակցության համամասնական ցուցակով կարող են լինել միայն կուսակցության անդամները, Խաչատուր Սուքիասյանը մեր կուսակցության անդամ չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Խ. Սուքիասյանը, հնարավոր է, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկվի ՔՊ ցուցակում:

Հարցին՝ իսկ եթե փորձ անի մտնել ձե՞ր կուսակցություն, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ կուսակցություն մտնելու համար պետք է, որ անձը ցանկություն հայտնի մտնել կուսակցության շարքերը, և կուսակցության վարչությունը պետք է քննարկի այդ հարցը և որոշում կայացնի՝ մարդուն ընդունո՞ւմ է կուսակցության շարքերում, թե՞ չի ընդունում. «Եկեք Կիկոսի մահը չսարքենք, կլինի կոնկրետ իրավիճակ, կլինեն կոնկրետ լուծումներ, կոնկրետ լուծումների վերաբերյալ կտրվեն կոնկրետ պարզաբանումներ»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե օիգարխի հետ համագործակցության կգնա՞ք, Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Դուք օլիգարխ ասելով՝ նկատի ունեք Խաչատուր Սուքիասյանի՞ն: Սուքիասյանի հետ նաև քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունենք, դա Ազատության հրապարակն է: Իմ անձնական հարաբերությունների մասին բոլորդ տեղեկացված եք, բայց դա չի նշանակում, թե որևէ բան անելիս՝ կոնսուլտացիաներ ենք անում, դա չի նշանակում, թե հաճախ հանդիպում ենք, դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին նույն տեսակետն ունենք, ամեն ինչ գնահատում ենք նույն կերպ։ Դա նշանակում է այն, ինչ գիտեք: Մենք գտնվել ենք Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, ոչ նույն խցում, բայց նույն վայրում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031