Ստամբուլում անհայտ անձինք թալանել են հայ պրոֆեսորի տունը

Դիմակավոր 3 անձինք Ստամբուլում մարտի 15-ին թալանել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի՝ Էմիրգանում գտնվող առանձնատունը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Քանի որ հանցագործության պահին Հակոբ Կոթողյանը տանը չի եղել, հանցագործները կապկպել են պրոֆեսորի կնոջը՝ 63-ամյա Սուզան Կոթողյանին և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Կինը հրաժարվել է, ինչից հետո գողերը նրան բռնության են ենթարկել: Չդիմանալով կտտանքներին՝ Սուզանը ստիպված է եղել ասել գաղտնաբառը:

Հանցագործները չհրկիզվող պահարանից հանել են 1,5 միլիոն թուրքական լիրա (շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլար) և փախել: Կապանքները հազիվ արձակել կարողացած կինը զանգահարել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները վերցրել են տեսաձայնագրությունները:

Սուզան Կոթողյանին տեղափոխել են հիվանդանոց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031