Բաժիններ՝

«ՈՒԵՖԱ»-ն կքննի «Բորուսիա Դորտմունդ»-ի հարցը

«ՈՒԵՖԱ»-ն գործ է ստեղծել «Բորուսիա Դորտմունդ»-ի նկատմամբ, քանի որ ըստ «ՈՒԵՖԱ»-ի՝ դորտմունդյան ակումբը Եվրոպայի լիգայի «Տոտենհեմ»-ի դեմ 1/8 -րդ եզրափակիչի խաղում պատշաճ կերպով չէր ապահովել անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է sport.ru կայքը՝ հավելելով, թե դեպքի առնչությամբ գործը կքննվի ս/թ մայիսի 19-ին:

Գործ կազմելու համար հիմք է ծառայել գերմանական ակումբի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում վերոնշյալ հանդիպումից առաջ տեղի ունեցած ծեծկռտուքը, որի պատճառն են եղել ոստիկանության և անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր փակել են խաղադաշտ տանող մի քանի մուտքեր, ինչպես նաև փորձել են ցրել ամբոխը՝ օգտագործելով արցունքաբեր գազ: Նրանց գործողությունների հետևանքով տուժել է 17 անգլիացի երկրպագու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս