Բաժիններ՝

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևույթին՝ -4…-5 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 17-ին Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Մարտի 18-19-ը, մարտի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 20-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:

16_03_1arm

Երևանում`

Մարտի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Մարտի18-19-ը, մարտի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ:

16_03_2arm
Երևանի մարտի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.20C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.60C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.60C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս