Բացահայտեք ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի ֆունկցիոնալությունը

Գործարկելով ACBA Mobile բջջային հավելվածը՝ Բանկն իր հաճախորդներին հնարավորություն ընձեռեց կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ IOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքեր:

ACBA Mobile հավելվածի միջոցով կարող եք փոխանցումներ կատարել Ձեր հաշիվների միջև, այդ թվում՝ կարող եք փոխանցումներ իրականացնել նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, Ձեր պարտավորությունների վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող հավելվածի   առավելություններին և հնարավորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ, որտեղ Դուք   ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի Demo տարբերակի միջոցով հնարավորություն կստանաք նաև առանց հավելվածը ներբեռնելու ուսումնասիրել այն:

ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել App Store-ից կամ Google play-ից և դիմելով Բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները:

Կարդացեք նաև

Հավելվածի բոլոր գործառույթներին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Տեսանյութեր

Լրահոս