Նիկոլ Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի՝ «ՀՀ նախագահից ստացած դաբրոյի» մասին
«Նախագահն ո՞վ է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ արձագանքելով հարցին՝ արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Սասուն Միքայելյանը Հրազդանի ընտրություններում ՀՀ նախագահի «դաբրոն» է ստացել, ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը կփորձեն ընկալել կամ մեկնաբանել այդ բառապաշարի տիրույթում, իրավիճակը սխալ են ընկալում:
Լրագրողի ճշտող հարցին՝ իսկ Սերժ Սարգսյանից «դաբրո» ստացե՞լ է, Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի, ովքեր նման կատեգորիաներով են ընկալում իրավիճակը, նրանք ուղղակի սխալ են գնահատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու առահասարակ մեր գործունեությունը»: