Բաժիններ՝

«Խնդրում եմ՝ վերականգնեք մեր գումարը՝ 54 միլիոն դրամը». ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ Ատոմ Ջանջուղազյանին

Այսօր Ազգային ժողովում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Պետական-իրավական  հարցերի և Ֆինանսավարկային  ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նշեց, որ ԱԺ-ին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով քիչ է, իսկ կառավարության դեպքում բյուջեի նվազում չի եղել.

«Խնդրում եմ՝ վերականգնեք մեր գումարը՝ 54 միլիոն դրամը»: ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ դա ունի պատճառաբանություններ: Նրա խոսքով՝ բնական է, որ ցանկացած գերատեսչություն, ցանկացած մարմին ունի ավելի մեծ կարիք, քան հնարավոր է նախատեսել բյուջեում. «Բյուջեն օրենք է, որտեղ հաշվի են առնվում բոլոր ոլորտների հետաքրքրությունները կամ շահերը, սա փոխզիջումային փաստաթուղթ է բոլորի կողմից: Իսկ թե ինչու է կառավարության աշխատակազմում այսպես, ԱԺ-ում՝ այնպես, քանի որ ԱԺ ընտրություններից հետո պատգամավորների թիվը կարող է լինել ոչ 131-ը, դա տրամաբանորեն կարող է հանգեցնել միջոցների օգտագործման ավելի քիչ կարիքի, քան 131-ի դեպքում, իսկ եթե պատգամավորների թիվը լինի ավելին, կքննարկվի լրացուցիչ հատկացումների հարցը»:

«Քանի որ պատգամավորները կրճատվելու են, ինչքանո՞վ եք արդեն նախնական կրճատել՝ 101, 120, թե՞ 118: Եթե դժվար չէ, այդ տեղեկությունն ասեք»,- հետաքրքրվեց պատգամավոր Թևան Պողոսյանը: «Ինչ վերաբերում է նրան, թե ես ինչքանով եմ կրճատել, ինձ թվում է՝ իմ դերակատարումը գերագնահատված է, որովհետև դա Սահմանադրությունն է նախատեսել, որ առնվազն 101 պատգամավոր պետք է լինի, եթե ավելի կլինեն պատգամավորները, քան 101-ը, կարիք կլինի լրացուցիչ հատկացումների, ինչը կքննարկվի»,- պատասխանեց Ա. Ջանջուղազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս