Կենտրոնական բանկում լուրջ կրճատումներ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, ՀՀ Կենտրոնական բանկում լուրջ կրճատումներ են, մի շարք աշխատակիցների վերջնաժամկետ են տվել, որ մինչեւ հունվարի 15-ը սեփական դիմումի համաձայն դուրս գան աշխատանքից: Փորձեցինք տեղեկությունների իսկությունը ճշտել ԿԲ-ի մամլո խոսնակ Հարություն Կբեյանից:

Ի պատասխան հարցման՝ Կբեյանը տեղեկացրեց. «Ես մենակ մի բան կարող եմ ասել` ԿԲ-ում կրճատումներ, որպես այդպիսին, չկան: Ուղղակի օպտիմալացման ծրագիր է, որը պլանավորած է նախապես եւ որը որ ենթադրում է ՊՈԱԿ-ի աշխատանքային որոշակի բաների վերաբաշխում, բայց Ձեր ասածը, որ ժամանակ են տվել, իրականությանը չի համապատասխանում»: Ըստ էության, կրճատումը նույն օպտիմալացումն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս