
Ռիոյի օլիմպիական խաղերի աշխատողներին աշխատավարձերը չեն վճարել

31-րդ ամառային օլիմպիական խաղերի աշխատակիցները դատի կտան կազմակերպիչներին աշխատավարձի չվճարման համար: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի հարյուրավոր աշխատակիցների դատի են տալու Խաղերի կազմկոմիտեին՝ չվճարված աշխատավարձի պատճառով: Օլիմպիական խաղերի ավարտից անցել է արդեն 2 ամիս, սակայն աշխատողների հիմնական մասն աշխատավարձ չի ստացել: Նման խնդրի առաջ են կանգնել Խաղերի ընթացքում մարզակառույցներում աշխատած բժիշկները, DJ-ները, մեդիա կենտրոններում աշխատակիցները:
31-րդ ամառային օլիմպիական խաղերն անցկացվեցին Ռիոյում, մոտ 10.500 մարզիկներ, աշխարհի 206 երկրից պայքարեցին մեդալների հավաքածուների համար: