«Հայաստան» հիմնադրամն այսօր մեկնարկում է sms նվիրատվություններով դրամահավաքը

«Իմ Արցախը» խորագիրը կրող Հեռուստամարաթոն 2016-ին ընդառաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 1-ից մեկնարկում է sms հաղորդագրություններով դրամահավաքը:

Ուղարկելով SMS 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 համարին՝ հայաստանյան օպերատորների բաժանորդները կարող են 300 դրամով աջակցել արցախյան համայնքներին: Հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն: Այս նպատակով դրամահավաքներ են անցկացվում նաեւ Արցախում եւ սփյուռքում:

Ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին: Նոյեմբերի 16-ից 20-ը Ֆրանսիայում կանցկացվի համաեվրոպական հեռախոսամարաթոն Ֆրանսիայի, Գերմանայի, Շվեյցարիայի տեղական մարմինների մասնակցությամբ: Իր երկրից հեռախոսամարաթոնին կմիանա նաեւ Հունաստանի համայնքը:

Հեռուստամարաթոն 2016-ի բոլորաշրջանի մեկնարկը նշանավորվել է հոկտեմբերի 23-ին Տորոնտոհայերի հավաքագրած 1 միլիոն ամերիկյան դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930