Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին. The Guardian

Մեծ Բրիտանիայի MI5 հակաահաբեկչական ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը հայտարարել է, որ Ռուսաստանի աճող ագրեսիան սպառնալիք է ներկայացնում երկրի համար։

«Ռուսաստանը ավելի հաճախ է փորձում ինքնորոշվել Արևմուտքին հակադրվելու ուղով և գործում է համապատասխանաբար»,- ասել է Փարքերը The Guardian-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է թաքնված սպառնալիք, սակայն ներկայումս հասանելի են դրա արտահայտման ավելի շատ մեթոդներ»։

«Ռուսաստանն օգտագործում է պետական մարմինների և լիազորությունների ողջ սպեկտրը, որպեսզի առաջ մղի արտաքին քաղաքականությունը ավելի ագրեսիվ եղանակով, ներառյալ՝ քարոզչությունը, լրտեսությունն ու կիբերհարձակումը։ Ռուսաստանը գործում է Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում։ MI5-ի խնդիրը դրան խանգարելն է»,- հայտարարել է Փարքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930