
Ռուսաստանի տնտեսության անկումը շարունակվում է

Սեպտեմբեր ամսին ռուսական տնտեսության անկումը շարունակվել է, վկայում են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալները:
ՀՆԱ-ն, հաշվի առնելով սեզոնային դինամիկան, նվազել է 0.2%-ով՝ համեմատած օգոստոս ամսվա հետ, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով:
Դրա հետ միասին, ինչպես հայտնել է Interfax-ը, հղում կատարելով նախարարության ներկայացուցչին, երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն, երկրորդի համեմատությամբ, աճել է 0.1%-ով: Նման գնահատական է տալիս նաև Ռուսաստանի բանկը:
Երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում ասվում է, որ երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը, բացառությամբ սեզոնային գործոնի, կազմել է մոտ զրո տոկոս՝ համեմատած երկրորդ եռամսյակի հետ:
Տարեկան արտահայտությամբ, ըստ ՌԴ ԿԲ-ի, Ռուսաստանի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում նվազել է 0.4-0.6%-ով: Կարգավորողը սպասում է, որ տարվա արդյունքով ՀՆԱ-ն կկրճատվի 0.5-0.7%-ով:
ՀՆԱ-ի թույլ դինամիկան, ըստ մակրոտնտեսական զարգացման տվյալների, կապված է արդյունաբերական արտադրության անկման վերսկսման հետ:
Արդյունաբերական արտադրությունը սեպտեմբերին նվազել է 0.2%-ով՝ ամսական արտահայտությամբ, թեև օգոստոսին աճել էր 0.3%-ով՝ համեմատած հուլիսի հետ: Տարեկան արտահայտությամբ ռուսական արդյունաբերությունը կրճատվել է 0.8%-ով:
Կրճատվել է նաև սննդամթերքի, կոշիկի, կաշվե արտադրատեսակների,
էլեկտրասարքավորումեների, տրանսպորտային միջոցների և մյուս արտադրատեսակների արտադրությունը: