
Քարաթափման հետևանքով Գնդևազ-Ջերմուկ ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին ժամը 09:00-ի սահմաններում, Երևան – Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գնդևազ – Ջերմուկ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով: Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:
Այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները քարաբեկորները հեռացնում են ճանապարհի երթևեկելի մասից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն