
Չինացիները առաջին անգամ հինգերորդ սերնդի կործանիչը ցուցադրել են

Հինգերորդ սերնդի Chengdu J-20 չինական կործանիչ է առաջին անգամ ցուցադրվել Չժուխաե ավիասրահում՝ Չինաստանի ավիատեխնիկայի արտադրողների և վաճառողների խոշորագույն գագաթաժողովում։
Ավելի վաղ բլոգերներն ու վերլուծաբանները նոր ինքնաթիռը համեմատել էին ամերիկյան բազմաթիրախային F-22 Raptor կործանիչի հետ։
Chengdu J-20-ը մշակվել է Չենդու քաղաքի ավիացիոն արդյունաբերական կորպորացիայի ստորաբաժանման կողմից։ Իր փորձնական առաջին թռիչքը իրականացրել է 2011թ. հունվարին։
Ենթադրաբար, այն մոտակա 2-3 տարում կհանձնվի շահագործման։