Բաժիններ՝

Թուրքիայում կալանավորել են Ծիծեռնակաբերդ այցելած հայտնի թուրք լրագրողին

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելած թուրք հայտնի լրագրող Քադրի Գյուրսելը (Kadri Gürsel), հայտնում է թուրքական bianet.org կայքը։

Cumhuriyet («Ջումհուրիյեթ») թերթի պարբերականի խորհրդականը ձերբակալվել է ընդդիմադիր թերթի դեմ սկսված արշավի շրջանակում։

Թուրքական Milliyet թերթի տեղեկություններով՝ դատախազության հրամանով ոստիկանները ձերբակալել են Cumhuriyet-ի 13 աշխատակիցների, որոնք մեղադրվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեջ։
Քադրի Գյուրսելը, որը պարբերականում նաև սյունակագիր է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Հոդվածներից մեկում նա անգամ կոչ էր արել ադրբեջանցիներին մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին։

Երևան այցի ժամանակ նա ծաղիկներ էր դրել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Հայտնի լրագրողը ծնվել է 1961թ. Ստամբուլում, որպես լրագրող սկսել է աշխատել 1986թ. Անկարայում։ Նա հիմնականում հոդվածներ է գրել Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Աշխատել է Yeni Gündem շաբաթաթերթում, Cumhuriyet daily, Sabah daily թերթերում և Nokta magazine-ում, համագործակցել է Agence France-Presse (AFP) գործակալության հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս