Ելքը ստվերային տնտեսությունը կրճատելն է․ «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Բյուջեն ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վերջինիս խոսքից կարելի է հասկանալ, որ հաջորդ տարի կառավարությունը կաշկանդված է լինելու մեծ ծախսեր կատարելու առումով, քանի որ ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքով բյուջեի ծախսերի ու եկամուտների տարբերությունը` դեֆիցիտը պետք է փոքր լինի: Խնդիրն այն է, որ եթե պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա դեֆիցիտը պետք է պակաս լինի ՀՆԱ-ի 3 տոկոսից:

Այս տարի պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ այս տարի բյուջեի դեֆիցիտը կհասնի ՀՆԱ-ի 6 տոկոսին: Ստեղծված իրավիճակում կառավարությունը ոչ միայն պետք է կրճատի ծախսերը, այլ նաեւ ավելացնի եկամուտները: Դատելով մեր տնտեսության փաստացի վիճակից, սա գրեթե անլուծելի խնդիր է լինելու, եթե կառավարությունը չգնա արմատական բարեփոխումների եւ զգալիորեն չկրճատի ստվերային տնտեսությունը: Իսկ նման նպատակադրում, ի հեճուկս պաշտոնական հայտարարությունների, առայժմ չի երեւում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս