
Հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղայի նկատմամբ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հովիկ Նիկողոսյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Սաշայի Մելիքյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մարգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մելիքյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածքներ պատճառել) հատկանիշով և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, նրան տեղափոխելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։