Բաժիններ՝

Գերմանիայում Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց է իրականացվել

Բեռլինում Թուրքիայի դեսպանության առջև Եվրոպայի թուրք լրագրողների միությունը բողոքի ցույց է իրականացրել` իրենց բողոքը հայտնելով Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականաված գործողությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

Լրագրողները պաստառներ են պահել «Ազատ մամուլը չի կարող լռեցվել» գրությամբ`պահանջելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից երախավորել Թուրքիայում մամուլի ազատությունը:

Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսա կցելու արգելք է նշանակվել:

Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս