«Թուրքիայում ԵՄ հիմնարար արժեքները ոտնատակ են արվում». Գերմանիայի արդարադատության նախարար

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը խստորեն դատասպարտել է Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության փաստը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ը:

«Թուրքիայում Եվրամիության հիմնարար արժեքները ոտնատակ են արվում»,- նշել է Մաասը: Նա ընդգծել է, որ թուրքական պետությունում տեղի ունեցող զարգացումները բացասաբար են ազդելու Եվրամիությանն անդամակցության գործընթացի վրա:

Անդրադառնալով Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնմանը` նախարարը փաստել է, որ դա կդառնա ԵՄ հետ բանակցային գործընթացի վերջը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930