Բաժիններ՝

Դատարանը կալանավորել է «Ջումհուրիեթ»-ի 9 աշխատակցի

Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված ինը աշխատակցի վերաբերյալ դատարանը կալանավորելու որոշում է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կալանավորվածների շարքում է «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողները կալանավորվել են «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեջ:

Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսա կցելու արգելք է նշանակվել:

Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս