Բաժիններ՝

Փարիզյան Մասթերսի քառորդ եզրափակչում Նովակ Ջոկովիչը պարտվեց Մարին Չիլիչին

Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը Փարիզի Մասթերսի քառորդ եզրափակչում 4:6, 6:7 հաշվով պարտվելով խորվաթ Մարին Չիլիչին՝ 2012 թվականից սկսած առաջին անգամ պարտվեց այս մրցաշարում:

Մինչև Չիլիչի հետ խաղը Ջոկովիչը գործող եռակի չեմպիոնն էր և Փարիզում հաղթել էր 17 խաղ անընդմեջ:

Մարինը պարտվել էր Նովակի հետ անցկացրած նախորդ բոլոր 14 խաղերը: Կիսաեզրափակչում խորվաթը կխաղա Ջոն Իզների հետ:
Նովակ Ջոկովիչը կզիջի համաշխարհային վարկանիշի առաջին հորիզոնականը, եթե Էնդի Մարեյը հասնի եզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930