
«Մանչեստեր Յունայթեդ»-ը պատրաստվում է վաճառել 8 ֆուտբոլիստի

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մոտակա 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում պլանավորում է ազատվել թիմի ամենաքիչը 8 ֆուտբոլիստներից:
Ըստ պարբերականի ինֆորմացիայի, պորտուգալացի մասնագետը պատրաստվում է թիմն ազատել պաշտպաններ Մարկոս Ռոխոյից, Մատեո Դարմիանից և Ֆիլ Ջոնսից, կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերից, Մորգան Շնայդերլինից, Մայքլ Կարիկից և Էշլի Յանգից, ինչպես նաև հարձակվող Մեմֆիս Դեպայից:
Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 8-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը