Գերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Գերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուֆուք Գեզերը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում Գեզերին հայտնել են գերմանական կողմի անհանգստությունը` կապված Թուրքիայում վերջին զարգացումների հետ: Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Շթեֆան Շտայնլայնն անընդունելի է համարել ընդդիմության լռեցումն ու բանտարկումը:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 12 պատգամավորներ, այդ թվում և կուսակցության համանախագահները, նոյեմբերի 3-ին ձերբակալվել են: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: Ձերբակալվածներից 9-ը կալանավորվել են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930