
Տալինի օդանավակայանում պայթուցիկի մասին ահազանգ է ստացվել

Տալինի օդանավակայանից մարդիկ նոյեմբերի 5-ին պայթուցիկի մասին ահազանգից հետո տարհանվել են: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանությունից հայտնել են, որ հեռախոսազրույցից հետո օդանավակայանից մարդկանց տարհանել են, դեպքի վայր են ժամանալ փրկարար ծառայություններն ու ծառայողական շները: Ստուգումից հետո հայտնի է դարձել, որ օդանավակայանում պայթուցիկ չկա:
Էստոնիայում կեղծ ահազանգի համար մարդուն կարող են դատապարտել մինչև 5 տարվա ազատազրկման: